Միջազգային
Թուրքիան Սիրիայի հետ սահմանը կամրացնի պատով, խրամով եւ անօդաչու սարքերով


Թուրքական իշխանությունները շարունակում են Սիրիայի հետ սահմանակից Սուրուչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննությունը։ Անկարան քննարկում է ապագայում նման քայլեր չթույլատրելու հնարավորությունը։ Այսպես՝ տեղական իշխանությունները որոշել են Սիրիայի հետ 150 կմ սահմանի երկայնքով պատ կառուցել, հայտնում է «Ռոյթերը»։
Թուրք- սիրիական սահմանի ամրացման միջոցառումներից մեկն էլ 365 կմ երկարությամբ խրամ փորելն է եւ անօդաչու սարքերը, որոնք հետեւելու են սահմանային գոտին։