Տնտեսական

Ավիատոմսերի գների նվազեցման եւ չվերթների ժամերի փոփոխության հարցն է քննարկվել

Հայաստանում ավիատոմսերի սակագների նվազեցման, ինչպես նաեւ չվերթները գիշերային ժամերից ցերեկվա ժամերին տեղափոխելու հնարավորություններն են այսօր քննարկվել քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։

Ավիաընկերությունների հայաստանյան ներկայացուցիչները նշել են, որ թեեւ խնդրահարույց է, սակայն գիշերային ժամերի չվերթները ցերեկային ժամերի տեղափոխելու առաջարկությունը կներկայացնեն իրենց գլխամասային գրասենյակներ։

Բացի դա՝ ավիաընկերությունների ներկայացուցիչներին առաջարկվեց ներկայացնել իրենց կողմից սահմանված տոմսերի գները մինչև օգոստոսի վերջը, հայտնում են ՔԱԳՎ մամուլի ծառայությունից։

Ցուցադրել ավելի
Back to top button