Միջազգային

Ռուսաստանում երկու ՃՏՊ- ում զոհվել է առնվազն 22 մարդ

Չեչնիայում՝ Վեդենսկի շրջանում, «Գազել» միկրոավտոբուսն ընկել է անդունդը, զոհվել է 11 մարդ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։ Դժբախտ պատահարը եղել է երեկ երեկոյան՝ Երեւանի ժամանակով 20- 20- ին։

Միկրոավտոբուսում եղել է 17 մարդ։ Վեդենսկի շրջանի վարչակազմի ներկայացուցիչը «ՌԻԱ- Նովոստի»- ին հայտնել է, որ «Գազելի» ուղեւորները Չեչնիայի տարածքով Դաղստանի Խասավյուրտից մեկնում էին դաղստանյան Անդի գյուղ՝ մասնակցելու հուղարկավորության։

Այսօր առավոտյան էլ Կրասնոդարի երկրամասում Շիշկովո գյուղի մոտ երթուղային ավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով զոհվել է առնվազն 11 մարդ, 20- ից ավելին վիրավորվել են։ Այս լուրն էլ «ՌԻԱ- Նովոստի»- ին հայտնել են իրավապահ մարմինները։

Նախնական տվյալներով ավտոբուսում եղել է 43 ուղեւոր, որոնցից երեքը՝ երեխա։ Վթարը տեղի է ունեցել Երեւանի ժամանակով 6։15- ին։

Ցուցադրել ավելի
Back to top button