Հասարակություն

Ո՞վ պետք է դասավանդի «Ազգային երգ ու պար» առարկան

sonahakobyan

Մասնագետները ողջունում են ևս 100 դպրոցներում «Ազգային երգ ու պար» առարկայի ներդրումը, բայց միևնույն ժամանակ կարծում, որ առարկան պետք է դասավանդվի բացառապես մասնագետների կողմից: Խոսելով ուսուցման մեթոդների, իրականացման խնդիրների մասին՝ մտավորականները կտրականապես դեմ են արտահայտվել ֆիզկուլտուրայի դասատուների վերապատրաստմանն ու այս առարկայի դասավանդմանը: Եթե առարկայի դասավանդումը չի դրվելու մասնագիտական հիմքերի վրա, ավելի լավ է ընդհանրապես չդասավանդվի, ասել է ՀՀ առաջին ժողովրդական նվագարանների ֆիլհարմոնիկ պետական նվագախմբի, «Տկզարներ» հնագույն շնչական նվագախմբի, ժող. նվագարանների հատուկ դպրոցի հիմնադիր Կառլեն Միրզոյանը:

«Ազգային երգ ու պարը» հանրակրթության մի մասնիկն են, սակայն մեր դպրոցներում այս առարկայի դասավանդման լուրջ խնդիր ունենք: Առարկան ներմուծելուց առաջ նախևառաջ պետք է դասավանդման մեթոդիկան մշակվի, ասում է ՀՀ առաջին ժողովրդական նվագարանների ֆիլհարմոնիկ պետական նվագախմբի, «Տկզարներ» հնագույն շնչական նվագախմբի, ժող. նվագարանների հատուկ դպրոցի հիմնադիր Կառլեն Միրզոյանը:

Ըստ նրա՝ ազգային երգ ու պարը պետք է մուտք գործի դպրոց աստիճանաբար և միայն ժամանակի ընթացքում խորացվի առարկայի դասավանդումը: Իսկ սկզբնական շրջանում այն պետք է կիրառվի ծանոթացման կարգով, ասում է Կառլեն Միրզոյանը և կարծում, որ այն պետք է կիրառվի առաջին դասարանից:

Բայց արդյո՞ք ունենք համապատասխան մասնագետներ:Մասնագետներ ունենք, բայց նրանք շատ քիչ են, ասում է Կառլեն Միրզոյանը, ով կտրականապես դեմ է այն մտքին, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչները կարող են վերապարտրաստվել և դասավանդել այս առարկաները:

Որոշումը լավն է, բայց պետք է ճիշտ իրականացվի, իր հերթին նկատեց գրականագետ Դավիթ Սարգսյանը: Ի վերջո՝ այս առարկան անհրաժեշտ է նաև կիրթ և հայրենանվեր քաղաքացի ձևավորելու առումով:

Երաժշտագետ Արմինե Միրզոյանը ևս կարծում է, որ մտահղացումը շատ հետաքրքիր է, բայց եթե այն արդյունավետ իրականացվի: «Ազգային երգ ու պար» սովորելուց առաջ երեխաները պետք է նախ ազգային նվագարաններին ծանոթանան:

Մասնագիտական պատրաստվածությունը շատ է կարևորում նաև ՀՀ վաստակավոր արտիստ, քանոնահարուհի Անժելա Աթաբեկյանը: Նա ևս կտրականապես դեմ է ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստմանն այս առարկայի դասավանդման համար:

Ողջունելով ԿԳՆ համապատասխան որոշումը՝ ԵՊՀ գրականության և լեզվի ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը ընդգծեց, որ առարկան պետք է ներդրվի մասնագիտական հիմքերի վրա և ոչ թե սիրողական:

Ցուցադրել ավելի
Back to top button