Միջազգային
Ղրղզստանը միակողմանի չեղարկեց ԱՄՆ հետ համաձայնագիրը


Ղրղզստանի վարչապետ Թեմուր Սարիեւը ստորագրել է այս հանրապետության եւ ԱՄՆ միջեւ 1993- ին կնքված աջակցության համաձայնագիրը դենոնսացիայի ենթարկելու (չեղարկելու) կառավարության որոշումը։
Արդեն նախորդ շաբաթ Ղրղզստանի ԱԳՆ- ն զգուշացրել էր նման զարգացումների մասին, երբ ամերիկյան պետքարտուղարությունը պարգեւատրել էր զանգվածային անկարգությունների կազմակերպման համար ցմահ ազատազրկման դատապարտված իրավապաշտպան Ազիմժան Ասկարովին։
Հունիսի 20- ին ԱՄՆ իր հերթին հայտարարել էր, որ եթե Ղրղզստանը միակողմանի չեղյալ հայտարարի համաձայնագիրը, ապա սպառնալիքի տակ կհայտնվեն մարդասիրական օգնության, անվտանգության ոլորտում համագործակցության եւ այլ կարեւոր ոլորտումներում տարբեր ծրագրերը, հայտնում է «Ռոյթերը»։