Մշակույթ

Հայաստանում կանցկացվի «Ոսկե ձայներ» միջազգային մրցույթը

aidaavetisyan

Տենոր արվեստի համաշխարհային ասոցիացիայի նախաձեռնությամբ՝ հուլիսի  25- 26-ը Առնո Բաբաջանյան համերգասրահում կանցկացվի «Ոսկե ձայն» երգի միջազգային մրցույթը, որը, ի դեպ, առաջին անգամ է կազմակերպվում Հայաստանում:

Մրցույթին  կմասնակցեն Իտալիայից, Ռուսաստանից, Իսպանիայից, Ֆինլանդիայից և Հայաստանից 6-ից 26 տարեկան կատարողներ: Ընտրության երկրորդ փուլի արդյունքներով՝ միջազգային մրցույթին կմասնակիցի 23 մասնակից, որից 6-7-ը  Հայաստանից են:  Կատարողները կմրցեն դասական, Էստրադային, ջազ, ֆոլկլորային երգեցողություն ժանրերում։

ՀՀ ժողովրդական արտիստ, ժյուրիի անդամ  Ռուբեն Մաթևոսյանը մինչ մրցույթի կարևորության մասին խոսելը,  նախևառաջ շնորհավորեց կոնսերվատորիայի առաջին վոկալ ամբիոնի վարիչ Սուսաննա Մարտիրոսյանին, ում 21-ամյա  ուսանողուհին վերջերս  Չայկովսկու անվան միջազգային մրցույթից վերադարձավ դափնիներով:

Անդրադառնալով  մրցույթին՝ ժողովրդական արտիստը նշեց, որ  այս մրցույթը լավագույններին միջազգային բեմերում ներկայանալու  ճանապարհ կհարթի։ «Նպատակը մեկն է՝ ի հայտ բերել այն տաղանդավոր կատարողին, որը մինչ օրս  հայտնի չէ  որևէ մեկին, իսկ նրան կօգնենք մենք՝ պրոֆեսիոնալ տեսանկյունով գնահատելով, ոգևորելով, խրախուսելով»։
Ռուբեն Մաթեւոսյանի խոսքով՝  արջի ծառայություն մատուցելուց զերծ է մնալու , խիստ մոտեցում է ցուցաբերելու, որպեսզի  երգարվեստում գերիշխեն լավագույնները և բեմերից հնչեն  նրանց ոսկե ձայները:

Ցուցադրել ավելի
Back to top button