Միջազգային

Թուրքիայում արգելափակել են Twitter- ը

Թուրքիայի մի քանի ինտերնետ- պրովայդերներ դատարանի որոշմամբ արգելափակել են Twitter- ը, որտեղ հրապարակվել են Սիրիայի հետ սահմանին տեղի ունեցած ահաբեկչության լուսա եւ տեսանյութերը։

«Ռոյթերը» բարձրաստիճան անանուն պաշտոնյային հղում անելով հայտնում է, որ սերվերը կբացվի միայն այն դեպքում, եթե հեռացվեն արգելված նյութերը։

Սուրուչում տեղի ունեցած պայթյունի զոհ է դարձել 32 մարդ։ Սկզբում իշխանությունները կարծում էին, որ այն իրականացրել է մահապարտ կինը, սակայն հետագայում պարզվել է, որ մահապարտ- ահաբեկիչը տղամարդ է։ ԴՆԹ անալիզը պարզել է, որ նա այդ քաղաքում սովորող 20- ամյա մի ուսանող է`Շեյխ Ափդուլռահման Ալագյոզը։

Սուրուչից ոչ հեռու այսօր հայտնաբերվել է նաեւ երկու ոստիկանի դիակ, որոնք սպանվել են գլխի հրազենային կրակից։ Հարձակումը եղել է այն տանը, որտեղ բնակվում էին ոստիկանները։

Ցուցադրել ավելի
Back to top button