Քաղաքական

ԵՄ- ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը, Բաքվում հայտարարել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը

«ԵՄ- ն եւ անդամ երկրները չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը, ստատուս- քվոն անկայուն է, իսկ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը ԵՄ համար առաջնահերթ հարց է»,- այսօր Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։

Ըստ «Թրենդի»՝ Տուսկը նշել է, որ Ադրբեջանը ԵՄ ռազմավարական եւ էներգետիկ հուսալի գործընկեր է եւ ԵՄ նապատակն է՝ բացառել գազի օգտագործումը որպես սպառնալիք։ «Ուկրաինայի հակամարտությունը ցույց տվեց, որ նման սպառնալիք դեռ մինչ այսօր կա»,- ասել է նա։

Եվրոպական խորհրդի նախագահի խոսքով՝ այդ նպատակով ԵՄ- ն նպատակ ունի դիվերսիֆիկացնել առաքումները եւ Ադրբեջանն այդ ուղղությամբ ԵՄ հիմնական գործընկերն է։ «Մենք պայմանավորվել ենք համատեղել Գազային հարավային միջանցքի զարգացման ուղղությամբ ջանքերը, որը երկու կողմերի համար էլ ռազմավարական կարեւոր ծրագիր է»,- ասել է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button