Միջազգային

Շվեյցարական բանակը պաշտպանում է շվեյցարական կովերին

Շվեյցարացի զինվորականները շոգից տառապող կովերին օգնության գործողություն են իրականացնում, հայտնում է «Ասոշեյթեդ պրես» գործակալությունը։

Շվեյցարիայի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ուրսա Մյուլերը հայտնել է, որ զինվորականները ուղղաթիռներով մոտական լճերից ջուր են տանում արոտավայրեր։

Երկրի հարավում՝ Յուրա լեռնային գոտում ստեղծվել են արհեստական ութ ջրամբարներ, որպեսզի շոգից տառապող կենդանիները կարողանան հագեցնել ծարավը։

Տապ եղանակը Շվեյցարիայում շարունակվում է արդեն մեկ շաբաթ։ Վերջին անգամ շվեյցարական բանակը նման գործողություն իրականացրել է 2003- ի ամռանը։

Ցուցադրել ավելի
Back to top button