Միջազգային

Մոլդովայում առաջարկում են հետեւել Հայաստանի օրինակին

Մոլդովայի ընդդիմությունը բնակչությանը կոչ է արել կազմակերպել բողոքի գործողություններ՝ ընդդեմ գազի եւ էլ.էներգիայի թանկացումների, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մեր տունը Մոլդովան է» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Գրիգորի Պետրենկոն նշել է, որ պետք է հետեւել Հայաստանի օրինակին։ «Կարեւորը՝ միավորվել եւ դուրս գալ ապօրինությանը դեմ, Հայաստանից օրինակ վերցնել, որտեղ սակագինը 18 տոկոս բարձրացնելուց հետո մարդիկ բողոքի զանվածային ակցիայի դուրս եկան»,- ասել է նա։

Պետրենկոն նշել է, որ հանրահավաքները պետք է լինեն ամենօրյա եւ առաջինը հրավիրել է հուլիսի 22- ի երեկոյան։

Էներգետիկայի կարգավորման ազգային հանձնաժողովը որոշել է էլ.էներգիայի սակագինը բարձրացնել միջինը 30 տոկոսով, իսկ բնական գազինը՝ 15 տոկոով։ Սակայն տեղական ընկերությունները դժգոհ են այս որոշումից։ Ռուս- մոլդովական «Մոլդովագազ» ընկերությունն առաջարկում էր սակագները բարձրացնել 51 տոկսով, իսկ էլ.էներգիայի մատակարար Gas Natural Fenosa- ը կրկնակի։

Ցուցադրել ավելի
Back to top button