Միջազգային
Հունաստանում երեկվանից սկսել են թանկացումները՝ 13- 23 տոկոսով


Հունաստանում միջազգային վարկատուների հետ կայացած համաձայնությունից հետո էապես բարձրացել է ավելացված արժեքի հարկը, որի արդյունքում հիմնական պարենային զամբյուղն ու ծառայությունները թանկացել են 13- 23 տոկոսով։
Մասնավորապես՝ թանկացել են հիմնական պարենամթերքները՝ ներառյալ միսն ու ձկնեղենը, բուսական յուղը (բացառությամբ ձիթայուղից), կակաոն։ Հուլիսի 20- ից բարձրացել է նաեւ ռեստորանների եւ սրճարանների, թաղման բյուրոների, որոշ կրթական հաստատությունների հարկը։
Օգոստոսին նախատեսվում է, որ կթանկանա հասարակական տրանսպորտը։