Քաղաքական

Հակահայկական կազմակերպությունը սպառնում է խափանել Աղթամարի Ս.Խաչ եկեղեցու պատարագը

Թուրքական «ASİMDER» (Հայկական անհիմն պնդումների դեմ կազմակերպություն) հակահայկական կազմակերպության ներկայացուցիչ Իրֆան Էրմիշը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են խոչընդոտել հայերի կողմից Վանի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում ամենամյա պատարագի անցկացումը, հայտնում է Ermenihaber- ը՝ վկայակոչելով թուրքական «Milliyet»- ը։

Նա ասել է, որ այդ հարցում համագործակցելու են տեղի հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև աշխատանք են տանելու Վանի բնակչության հետ:

Էրմիշը նշել է, որ հայկական պատարագի անցկացմանը խոչընդոտելու պատճառ այն, որ իբր Հայաստանի իշխանություններն իրենց թույլ չեն տվել նամազ անել Երևանի կենտրոնում գտնվող Կապույտ մզկիթում:

Հակահայ գործիչը պնդել է նաև, որ Սբ. Խաչ եկեղեցին «կառուցել են քրիստոնյա պեչենեկ թյուրքերը»:

Back to top button