

Սահմանադրական բարեփոխումների գնալը ոչ թե իշխանության սեփական նախաձեռնությունն է, այլ՝ արձագանքը ընդդիմության պահանջներին, այսօր ասել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով մասնագիտական հանձնաժողովի կողմից հանրային քննարկման ներկայացված նախագծին: Ըստ նրա՝ իշխանությունն այս կերպ փորձում է կառուցողական համագործակցության միջավայր ձևավորել, բայց առայժմ հիասթափված է, քանի որ ընդդիմությունը մերժում է այն, ինչ ժամանակին պահանջել է:
Կա՞ արդյոք սահմանադրական բարեփոխումներ կատարելու, ավելին ՝ դրանցով կառավարման համակարգը փոխելու հանրային պահանջ. ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը համոզված է, որ սահմանադրական բարեփոխումների հասարակական պահանջը երբեք ներքևում չի ձևավորվում: «Սահմանադրական բարեփոխումների անհարժեշտությունն ու քաղաքական կարևորությունը ձևավորվում է վերևներուում»:
Իսկ վերևներեւմ այդ անհրաժեշտությունը գիտակցվել է ոչ սեփայկան նախաձեռնությամբ, այլ՝ ընդդիմության պահանջով: Բարեփոխումների գործընթաց նախաձեռնելով՝ իշխանությունը արձագանքել է այն պահանջներին, որոնք նախորդ տարիներին հնչեցրել են ընդդիմադիր ուժերը:
Բայց վերջինների արձագանքից իշխանությունը հիասթափված է, «որովհետև ընդդիմությունն այսօր մերրժում է այն, ինչ ժամանակին պահանջել է: Տպավորություն է՝ եթե մենք չենք առաջարկում, ուրեմն մեզ համար ընդունելի չէ: Սա անընդունելի՞ մոտեցում է»:
Վերադառնալով հասարակական պահանջին՝ Խոսրով Հարությունյանը պնդում է. սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն պայմանավորված չէ հանրային պահանջով: «Եթե մենք հասարակական պահանջով առաջնորդվեինք, ապա ոչ 1995-ին, ոչ 2005-ին, ոչ 2015-ին և ոչ էլ 2055-ին Սահամանադրություն չենք փոխի»:
Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, ըստ Հարությունյանի, պետք է բացատրվի, հրամցվի հանրությանը, արդյունքում՝ հասարակությունը պետք է գիտակցի դրա կարևորությունն ու այդ գիտակցմամբ էլ մասնակցի հանրաքվեին:
Այնպես որ, այս փուլում անելիքը, ըստ հանրապետական պատգամավորի, քաղաքական ուժերին է: Իսկ քաղաքական ուժերն առայժմ ակտիվ չեն և նախագիծը ներկայացնելու, դրա դրական ու բացասական կողմերին հանրությանը ծանոթացնելու առաքելությունն իր վրա վերցրել է միայն հանրապետական կուսակացությունը: Իսկ իշխող ուժը նոր նախագիծը ներկայացնելու հետ միշտ ստիպված է լինում անդրադառնալ հարցին, թե արդյո՞ք այս նոր նախագիծը չի ապահովում իշխանության վերարտադրությունը:
«Ժամանակը ցույց կտա: Եթե մենք իշխանության ձևավորման ինստիտուտ տեսնում ենք ընտրությունները, ապա դրանց արդյունքում չի բացառվում, որ նույն քաղաքական ուժը մի քանի անգամ ընտրվի: Ֆինլանդիայում 36 տարի նույն ուժն ընտրվում է ու ոչ ոքի մտքով չէր անցնում, որ այդ ուժը վերարտադրվում է, որ կա մենիշխանություն, քաղաքական մոնոպոլիա»:
Խնդիրը, ըստ Հարությունյանի, ընտարական օրենսգրքի և ավանդույթների կատարելագործման մեջ է:
Ինչ վերաբերում է նախագծին, ապա, Հարությունյանի կարծիքով, մասնագիտական հանձնաժողովը սեղանին է դրել կառավարման խորհրդարանական համակարգ նախատեսող Սահմանադրություն՝ այս համակարգին բնորոշ բոլոր կարգավարումներով՝ նախագահի նոր ինստիտուտից մինչև ԱԺ-կառավարություն նոր հարաբերություններ:
Խոսելով ամենից շատ քննարկվող հարցի ՝ կայուն մեծամասնության նախապայմանի մասին, Հարությունյանը նշեց, որ երկրորդ փուլի առաջարկը արհեսատականորեն մեծամասնություն ձևավորելու մեխանիզմ չի համարում: