Միջազգային

Դավութօղլուն հերքում է, թե Անկարան սատարում է «Իսլամական պետությանը»

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հերքել է մեղադրանքը, թե երկրի իշխանությունները լռությամբ աջակցում են «Իսլամական պետության» գրոհայիններին, հայտնում է «Ռոյթերը»։

Սուրուչում երեկ տեղի ունեցած ահաբեկչական գորողությունից հետո կայացած հանրահավաքի մասնակիցները մեղադրել են իշխանություններին ԻՊ գրոհայիններին սատարելու եւ աջակցելու մեջ։

Սուրուչում նախօրեին մահապարտ ահաբեկիչը պայթեցրել էր երիտասարդական մշակուային կենտրոնը, որտեղ հավաքվել էին հիմնականում քուրդ երիտասարդներ։  Զոհերի թիվն արդեն հասել է 32- ի, 100- ից ավելին վիրավորվել են։

Ցուցադրել ավելի
Back to top button