Միջազգային

Օլանդը կոչ է անում վերադառնալ Դելորի գաղափարին, Դելորը՝ փոխել եվրամոդելն ընդհանրապես

Եվրագոտուն անհրաժեշտ է առանձին կառավարություն՝ ինքնուրույն բյուջեով եւ խորհրդարանով, Journal du Dimanche հանդեսում հրապարակած հոդվածում գրել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Նա նշում է, որ եվրագոտու 19 անդամ- երկրները միացել են այս գոտուն, քանի որ դա բխում էր իրենց շահերից։ Եվ քանի որ նրանցից ոչ մեկը իր վրա պատասխանատվություն չի վերցրել դուրս գալ եվրոյի գոտուց, ապա այդ ընտրությունըյ պահանջում է ամրապնդել կազմակերպությունը։

Նրա կարծիքով՝ ԵՄ անդամները չպետք է սահմանափակվեն իրավիճակային գործողություններով՝ արձագանքելով ստեղծված խնդիրներին արագ կարգով՝ ըստ դրանց առաջացման։ Այս կապակցությամբ նա կոչ է անում վերադառնալ ֆրանսիացի հայտնի քաղաքական գործիչ Ժակ Դելորի գաղափարին, որը 1985-1995 թթ, գլխավորել է Եվրահանձնաժողովը եւ եղել ժամանակակից եվրոպական կառույցների ճարտարապետներից մեկը։

Օլանդը պնդում է, որ իրական սպառնալիքը ոչ թե եվրագոտու ընդլայնումն է, այլ նրա անգործունակ լինելը։ Հենց դրա համար էլ պետք է, որ արժութային այս միությունը գնա էլ ավելի ինտեգրման։ Ֆրանսիան, ի դեպ, պատրաստ է լինել եվրագոտու միավորման առաջամարտիկը։

Իսկ ահա ՏԱՍՍ- ը հայտնում է, որ Ժակ Դելորը, որի՝ Եվրոպական միասնական կառավարություն ձեւավորելու գաղափարը վերակենդանացնելու կոչ է անում Օլանդը, նշել է, որ այժմ պետք է ամբողջովին վերանայել եվրոպական ներկա մոդելը։ Ըստ նրա՝ այդ մոլեն այլեւս կառավարման համար պիտանի չէ։

Ցուցադրել ավելի
Back to top button