Հասարակություն

Սանկտ Պետերբուրգում ծեծել եւ դանակահարել են երիտասարդին՝ հայ լինելու համար

Հուլիսի 19- ին Սանկտ Պետերբուրգի «Լենիսնկի պրոսպեկ» մետրոյի կայարանում սլավոնական արտաքինով 4 երիտասարդ՝ 20- 25 տարեկան, մոտեցել են կանգնած 21- ամյա հայ երիտասարդին եւ առանց նախազգուշացման ծեծել նրան, ապա՝ դանակահարել։

Այս լուրը հաղորդող piterets.ru կայքը հայտնում է, որ հարձակումը հստակ այլատյացության արտահայտություն է եղել։

Ծեծելուց եւ դանակահարությունից հետո՝ երիտասարդները թաքնվել են, իսկ վիրավոր հային շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը հայտնում է, որ, ըստ բժիշկների, վիրավոր երիտասարդի կյանքին ոչինչ չի սպառնում։

Ոստիկանությունն փնտրում է հանցագործներին՝ ուսումնասիրելով նաեւ փողոցային տեսախցիկների նյութերը։

Ցուցադրել ավելի
Back to top button