Միջազգային

Պատմական բեկո՞ւմ. ԱՄՆ փոխում է Կուբայի եւ Իրանի հետ իր քաղաքականությունը

Վաշինգտոնում կբացվի Կուբայի դեսպանատունը

ԱՄՆ ու Կուբան այսօր 50- ամյա ընդմիջումից հետո կվերականգնեն դիվանագիտական հարաբերությունները, հայտնում է Bloomberg- ը։ Վաշինգտոնում Կուբայի դեսպանատան բացման արարողությանը ներկա կլինեն Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսը եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ Ավելի ուշ՝ Քերին կայցելի Հավանա։

 

Իրանն այլեւս թշնամի չէ, հակառակորդ է

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կիրակի հայտարարել է, որ հակառակ Իրանի հետ կնքած միջուկային ծրագրի համաձայնագրի, Իրանը չի դառնա իրենց դաշնակիցը։ «Մենք գիտենք, որ Իրանը միջուըային զենքով եւ առանց դրա՝ տարբեր երկրներ են։ Մենք կարծում ենք, որ տվյալ համաձայնագիրը Մերձավոր Արեւելքի, Իսրայելի, տարածաշրջանի համար իրավիճակն ավելի անվտանգ կդարձնի»,- ասել է Քերին։

Ցուցադրել ավելի
Back to top button