ԿարևորՀասարակություն

Հ. Սահակյան. Սահմանադրության նոր նախագծով քաղաքական փոքրամասնության իրավունքները կրկնապատկվում են

lusinevasilyan

Նոր Սահմանադրությունը ոչ թե ՀՀԿ-ն է ընդունելու, այլ՝ ժողովուրդը`  հանրաքվեի միջոցով: Հենց հանրաքվեի արդյունքներն  էլ  ցույց կտան, թե ինչպիսին է հանրության վերաբերմունքը, այսօր ասել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հասարակական պահանջի խնդրին: 

Նրա խոսքով ՝ նախագիծն ամփոփում է այն բոլոր առաջարկները, որոնք ժամանակին հնչեցրել են ընդդիմադիր քաղաքական ուժերը:  Սահմանադրագետ Վարդան Այվազյանն այլ բնորոշում է տվել ՝ Սահմանադրության նոր նախագիծն ավելի լավն է, քան՝ գործողը, բայց հետու է կատրյալ լինելուց:

Այն ուժերին, որոնք ասում են, թե նոր Սահմանդրությունը ՀՀԿ-ին վերարտադրվելու  և առաջիկա տարիներին էլ իշխանություն լինելու հնարավորություն է տալիս, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հովհաննես Սահակյանն այսպես է պատասխանում. « Տպավորություն ունեմ, որ այդպես ասողների համար պետք է մենք ընտրություն կազմակերպենք, ապահովենք իրենց հաղթանակը, որ կարողանան աշխատել: Չգիտեմ, էլ ինչ պետք է անի մեծամասնությունը, որ ընդդիմադիր ուժերն իրենց ավելի վստահ զգան»:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա կարծում է, որ նոր նախագծով քաղաքական փոքրամասնության իրավունքներն ու հնարավորությունները կրկնապատկվում են, կամ առնվազն կատարվում  են այն փոփոխությունները, որոնց մասին տարիներ շարունակ խոսել են քաղաքական ուժերը:

Հովհաննես Սահակայննն ասում է՝ լսել են ընդդիմադիրներին ու հաշվի առել նրանց հնչեցրած առաջարկները: Խոսքը միայն կառավարման խորհրդարանական համակարգի ու 100 տոկոսանոց համամասնական ընտրակագի մասին չէ: « Ընդդիմությունը միշտ խոսում էր ամրագրված պաշտոնների , վերահսկողական լծակների մասին: Նախատեսվում է, որ ԱԺ փոխխոսնակը պետք է ընդդիմադիր կուսակցություն ներկայացնի: Այսինքն՝ մենք լսել ենք ընդդիմադիրներին, ընդառաջ ենք գնացել նրանց»:

Քաղաքական մեծամասնության նպատակներն իսկապես  ազնիվ են, վստահեցնում է Հովհաննես Սահակյանը: Նա նշում  է, որ  ներկայացված փաստաթուղթը կարևոր բարեփոխումներ է առաջարկում գրեթե բոլոր ոլորտներում:

Իսկ արդյո°ք կա այդ փոփոխությունների հասարակական պահանջը:  Խոսելով այս հարցի մասին՝ Հովհաննես Սահակյանը Լոռիում վերջերս իրականացված մի հարցում է մատնանշում, ասում է ՝ ըստ այդ հարցման արդյունքների՝ «հասարակությունը մեկ խնդիր է բարձրացնում՝ չկա փաստաթուղթ, մենք չգիտենք, ինչ փոփոխություններ են արվում, ինչի համար»:

Հիմա փաստաթուղթը կա, այն պետք է քննարկել:  Ըստ Սահակյանի՝ եթե հանրային քննարկումներից հետո էլ հանրությունը մնա այն կարծիքին, որ այդ փոփոխությունների կարիքը չկա, ուրեմն  վատ են աշխատել քաղաքական ուժերը: Շատ է նշվում, որ փաստաթղթի շուրջ լայն կոնսոլիդացիա է անհրաժեշտ: Կլինի այն, թե՝ ոչ՝ հանրապետական պատգամավորը չի շտապում կանխատեսել, նշում է միայն, որ  քաղաքական ուժերի թե ոչ-ը , թե այո-ն ՝ հստակ հիմնավորումներ պետք է ունենան: «Մենք պատրաստ ենք քննարկման: Ներկայացված փաստաթուղթը վերջնական չէ և ենթակա է փոփոխությունների»:

Առայժմ քաղաքական ուժերն ակտիվ չեն. գնահատականների առատություն այս դաշտում դեռևս չկա: Համեմատաբար ավելի շահագռգիռ քննարկում սկսվել է մասանգիատական շրջանակներում:  Սահմանադրագետ Վարդան Այվազյանը չի շտապում իր դիտարկումները մասնագիտական հանձնաժողովին ներկայացնել, բայց հանրությանը ասուլիսի միջոցով ներկայացնում է:

«Գործող Սահմանադրության համեմատ կա առաջընթաց, սակայն փաստաթուղթը հեռու է կատարյալ լինելուց»,- ասում է։ Ըստ մասնագետի՝  առաջընթացը հատկապես  նկատելի է մարդու իրավունքների և ազատությունների բաժնում: Ըստ նրա՝   համակարգվել են անձնական, քաղաքական, սոցիալական, տնտեսական ու մշակությային իրավունքները: Եվ որ ավելի կարևոր է՝ յուրաքանչյուր իրավունքի սահմանման հետ տրվել են նաև սահմանափակման հիմքերը:  Այս առումով քննարկումների առիթ է տվել   կյանքի իրավունքին առնչվող հոդվածը: Դրա երկրորդ կետը, մասնավորապես, նշում է, որ «Կյանքից զրկելը չի համարվում վկայակոչված հոդվածի խախտում, եթե այն հետեւանք է այնպիսի ուժի գործադրման, որը բացարձակապես անհրաժեշտ է»:

Կյանքի իրավունքի սահմանափակման դեպքերը  հստակ նշված են Մարդու իրավուքների կոնվեցիայում։ Դա, օրինակ, ծայրահեղ անհարժեշտությունն է, ինքնապաշտպանությունը, մի շարք այլ դեպքեր:  Այնպես որ, ըստ Այվազյանի, վատ չէ, որ այս հոդվածը տեղ է գտել  Սահմանադրության նախագծում,  բայց անհրաժեշտ է, որ կյանքի իրավունքի սահմանափակման հիմքերն ավելի հստակ ու սպառիչ ձևակերպվեն:

Ցուցադրել ավելի
Back to top button