Միջազգային

Հունաստանում բանկերը բացվեցին, բայց սահմանափակումները մնում են

Հունաստանի իշխանություններն սկսել են պետական պարտքի հերթական մասի վճարումը, հայտնում է Բի Բի Սի- ն։ Տեղեկատվական գործակալությունների համաձայն՝ այս ամիս վճարման ընդհանուր գումարը կկազմի 6 մլրդ դոլարից ավելի։

Հունիսի վերջին Հունաստանը վարկատուներին չէր փոխանցել պետական պարտքի մարման հերթական վճարը՝ փաստորեն տեխնիկական դեֆոլտ թույլ տալով։

Այսօր նաեւ երեքշաբաթյա ընդմիջումից հետո բացվել են հունական բանկերը, սակայն դեռ ուժի մեջ է մնում իշխանությունների կողմից կապիտալի շարժի վերահսկողության որոշումը։

Վերջին երեք շաբաթներին բանկից կարելի էր հանել օրական 60 եվրո։ Այժմ մտցվել է լրացուցիչ սահմանափակում. շաբաթական կարելի է հանել 420 եվրոյից ոչ ավելի։

Ցուցադրել ավելի
Back to top button