ԿարևորՔաղաքական

ՀՀ նախագահը ԵՄ- ին կոչ է անումը հրաժարվել հավասարության նշանի գործելաոճից

arminegevorgyan

Բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից դուրս բերելու Ադրբեջանի փորձերը հեռանկար չունեն, այսօր Երեւանում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա նշել է, որ Ռիգայում մայիսի 21-22-ին տեղի ունեցած  «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի մասնակիցները վերահաստատել են ԵՄ կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում իրենց լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և 2009թ.-ից ի վեր այդ պետությունների ղեկավարների մակարդակով արված հայտարարություններին, ինչը ևս մեկ անգամ վկայում է լուծումն այլ հարթակներ տեղափոխելու ջանքերի անհեռանկար լինելու մասին: Նախագահը կոչ է արել եվրոպական կառույցներին,որպեսզի նրանք հրաժարվեն կողմերի միջեւ  հավասարություն դնելու գործելաոճից։

«Ադրբեջանի ղեկավարությունը մեզ շատ մեծ նվեր մատուցեց՝ Բաքվում անցկացնելով Եվրոպական խաղերը և այդ ընթացքում ապահովելով խաղաղություն, կայունություն ինչպես շփման գծում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանում: Բայց դա  ոչ թե խաղաղություն և կայունություն, այլ՝ խաղաղության և կայունության խաբկանք է, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարեց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված վերջին բացասական միտումները մտահոգության տեղիք են տալիս:և  Այս հակամարտության խաղաղ կարգավորումը նախկինի պես առաջնահերթություն է մնում Եվրոպական Միության համար:

Իհամ Ալիևի «նվերը» վերջին կաթիլն էր, որով միջազգային հանրությունը համոզվեց, թե ով է լարվածության պատճառը, ո՞վ է լարվածություն ծնում, ով է  խախտում  հրադադարը:

Նախագահը դիմելով  Դոլանդ Տուսկին և  բոլոր եվրոպական կառույցներին՝ կոչ արեց հրաժարվել հավասարության նշան դնելու քաղաքականությունից:  Նա նման համեմատական անցակցրեց. «Գոնե,  ինչպես Մինսկի խմբի համանախագահները, տարբերակված մոտեցում ցուցաբերեն ու ասեն՝ ով է կրակողը, ով է լարվածության պատճառը, ով է պատերազմ ցանկանում և ով է պաշտպանում: Իսկ երբ  այդ հավասարության նշանը կա և երբ մարդիկ անպատժելիության զգացողություն են ունենում, ապա նրանց ոտքերը գետնից կտրվում են: Հենց  այդպիսի իրավիճակի պատճառով է, որ Ադրբեջանի նախագահը իրեն թույլ տվեց այդպիսի ամբարտավան ելույթի հերթական դրսևորում»։

«Մենք սովոր ենք, որ շատ դեպքերում այդպիսի լկտի ելույթները հասնում են զավեշտի: Զավեշտական չի՞, որ մարդ, ով նախագահ է դարձել ժառանգաբար, ուրիշին մեղադրում է այլոց օգնությամբ նախագահ դառնալու մեջ:  Զավեշտական չի՞, երբ առավոտից երեկո այլատյացություն քարոզող մարդը Եվրոպային և ուրիշներին մեղադրում է քսենոֆոբիայի մեջ: Զավեշտական չի՞, երբ հայերին աշխարհի ամենավատ մարդ համարող անձնավորությունը Եվրոպային և Հայաստանին մեղադրում է ռասիզմի մեջ», — ասաց նախագահը Սարգսյանը ՝ ավելացնելով, որ հենց այդ  պատճառով է ասում, որ հավասարության նշանը պետք է վերացվի:

«Ես վստահ եմ, որ չնայած այն հանգամանքին, որ նաև եվրոպական կառույցներում ու Եվրոպայում շատ մարդկանց համար էլ նավթի ու գազի հոտը, ու նաև խավիարի համը զգլխիչ է, այնուհանդերձ՝ մենք կգանք ճիշտ ճանապարհի: Հակառակ պարագայում, եթե այսպես շարունակվի, եթե բոլորը ներեն ոչ միայն Ադրբեջանի նախագահի խոսքերը, այլ նաև քայլերը, ապա մենք պետք է դիմենք Վիլյամ Սարոյանին և ասենք «Ինչ- որ մի տեղ,  ինչ- որ մի բան այն չէ»,- ընդգծեց ՀՀ նախագահը։

Իր հերթին Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարեց, որ կոչ է անում կողմերին կատարել Մինսկի խմբի շրջանակներում ստանձնած հանձնառությունները՝ շեշետելով ,որ Եվրոպան սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հետագա երկխոսությանը ` հատկապես ամենաբարձր մակարդակով։

«Կասկած չունեմ, որ խաղաղ լուծմանը այլընտրանք գոյություն չունի: Եթե մենք ցանկանում ենք խաղաղ լուծման հասնել, ապա մենք պարտավոր ենք խուսափել՝ բոլոր կողմերը, բոլոր սուբյեկտները, բոլոր դերակատարները, այս շատ ռիսկային խաղում, պարտավոր ենք ձեռնպահ մնալ ագրեսիվ տարրերից ու հռետորաբանությունից, որովհետև բառերը, խոսքերը, հռետորաբանությունը քաղաքականության մեջ ունեն հետևանքներ: Եվ ժամանակ առ ժամանակ՝ դրամատիկ հետևանքներ»,- ասաց նա:

Եվրոպացի պաշտոնյայի ելույթից հետո ՀՀ նախագահը, անդրադառնալով կրկին հնչեցրած հավասարության նշանին, մատնանշեց, որ Դ. Տուսկը երկու օրից Բաքու է գնալու և հույս հայտնեց, որ Եվրամիությունը կհրաժարվի կողմերի միջև  հավասարության նշան դնելու գործելաոճից։ «Պարոն Տուսկը հավասարության նշանը պահում է, որովհետև վաղը չէ մյուս օրը Բաքու է գնալու։ Վստահ եմ՝ պարոն Ալիևին անձնապես կասի, երբ որ դա չազդի, հետո հրապարակավ կանի»,- եզրափակեց նախագահ Սարգսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button