Միջազգային

Թուրքիայում պայթյունից զոհերի թիվը հասել է 30- ի (լրացված)

լրացվել է ժամը 22։03- ին

Թուրքիայում Սիրիայի հետ սահմանակից Սուրուչի քաղաքում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 30- ի, հայտնում է Բի Բի Սի- ն։

Թուրքական լրատվամիջոցներկ հայտնում են մոտ 100 վիրավորի մասին։ Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել։

Ըստ ՏԱՍՍ- ի՝ նախնական տեղեկություններով՝ պայթուցիկ սարքը գործի է դրվել Ամարայի Մշակույթի կենտրոնում։ Այնտեղ բնակվում է մոտ 300 երիտասարդ՝ Սոցիալիստական ընկերության երիտասարդական ֆեդերացիայի ներկայացուցիչներ։ Ենթադրում է, որ ռումբը գործողության մեջ է դրել «Իսլամական պետություն» խմբավորման մահապարտ ահաբեկիչը։

Ցուցադրել ավելի
Back to top button