Միջազգային

Դեմի Մուրի տանը երիտասարդի դիակ են հայտնաբերել

Ամերիկացի հանրաճանաչ դերասանուհի Դեմի Մուրի տան լողավազանում հայտնաբեվել է 21- ամյա երիտասարդի դիակ, հայտնում է «ՌԻԱ- Նովոստին»՝ վկայակոյելով People հանդեսը։

Շաբաթ գիշեր Հոլիվուդում կիսնոաստղին պատկանող տանը երեկույթ է եղել, ոստիկաններին պատմել են հարեւանները։ Նրանց տեղեկություններով՝ Մուրի եւ նրա նախկին ամուսնու՝ մեկ այլ կինոաստղ Բրյուս Ուիլիսի երեխաները հաճախ են կազմակերպում նման աղմկոտ երեկույթներ։

Դիակը հայտնաբերելու ժամանակ ոչ տանտերերը, ոչ էլ նրանց երեխաները տանը չեն եղել։

Ցուցադրել ավելի
Back to top button