Հասարակություն

Արմավիրի համար ջուրը շարունակում է հրատապ խնդիր մնալ

satikisahakyan

Հրատապ լուծում պահանջող խնդիրներին ծանոթանալու նպատակով` Արամվիրի մարզ էր այցելել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Նախարարն այցելել է Արաքս և Զարթոնք գյուղերի միջնակարգ դպրոցներ, եղել Հուշակերտի մշակույթի տանը, Արմավիրի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում, ինչպես նաև Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանի այգում: Բարձրացված հարցերը լուծում կստանան հրատապ խնդիրների լուծման 6-րդ ծրագրով, խոստացել է նախարարը։

Արմավիրի մարզի Արաքս գյուղի դպրոցը, որը նախարարի այցի առաջին կանգառն էր, գրեթե 60 տարվա պատմություն ունի: Կրթօջախում միայն մասնակի նորոգումներ են կատարվել, այստեղ լուծված չէ լոկալ  ջեռուցման հարցը: Արաքսի միջնակարգ դպրոցում սովորում է շուրջ 190 աշակերտ: Դպրոցի փոխտնօրեն Հասմիկ Ավետիսյանը նշեց, որ դասարանները ձմռանը ջեռուցվում են էլեկտրական տաքացուցիներով, որոնց օգտագործման ժամկետն արդեն անցել է:

Արաքս գյուղում բնական գազ կա, սակայն դպրոցը գազիֆիկացված չէ: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ բոլոր գյուղերում հիմնական  3 խնդիր կա` խմելու և ոռոգման ջուր, ինչպես նաև ճանապարհների ասֆալտապատում:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ խմելու ջրի խնդիրն այսօր էլ մարզի համար արդիական է, թեպետ  ծրագրային ներդրումներով բարելավվել է խմելու ջրի մատակարարումը, սակայն որակական հատկանիշներն են ցածր, որի պատճառով մարզի մի շարք համայնքներում՝ ներառյալ Արմավիր քաղաքը,  խմելու  ջուրը գնում են ցիստեռներից՝ մեկ դույլը 100 դրամով:

Նախարարը եղավ նաեւ 6 տարի առաջ հրդեհի հետևանքով կիսավեր դարձած Հուշակերտի մշակույթի տան շենքին, որը ծառայում է որպես Համայնքային կենտրոն։ Շենքում է տեղակայված նաև գյուղապետարանը, որտեղից էլ  բռնկվել էր հրդեհը: 2009թվականից մինչև օրս ոչինչ չի փոխվել, ինչն էլ Մշակույթի տան տնօրեն Գագիկ Ավետիսյանի ներկայացմամբ, ազդել է  Մշակույթի տան

Զարթոնք գյուղի միջնակարգ դպրոցում նույնպես լոկալ ջեռուցման անցկացման անհրաժեշտություն կա, կրթօջախը գազիֆիկացված է և ջեռուցվում է պարսկական վառարաններով: Դպրոցում անմխիթար վիճակում է մարզադահլիճը, որտեղ խոնավության հետևանքով քայքայվել էն հատակը, պատերը: Դպրոցի մարզադահլիճը վնասվել էր  2004թվականի վերանորոգումից կարճ ժամանակ անց: Զարթոնքի դպրոցում սովորում է 260 աշակերտ: Գյուղապետ Պարույր Սարգսյանը նշեց, որ համայնքի գրեթե կեսը եզդիներ են, որոնց երեխաները դպրոց են հաճախում կանոնավոր։

Նախարար Արմեն Երիցյանը մոտիկից ծանոթացավ նաև Արմավիրի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքում տիրող անմխիթար վիճակին: Մարզի հրատապ խնդիրների շարքում կվերանորոգվի նաև Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքը, որի ընթացքում հիվանդները ժամանակավորապես կբուժվեն Մեծամորի հիվանդանոցում:

Համայնքներում բարձրացված հարցերը կընդգրկվեն մարզի հրատապ լուծում պահանջող խնդրիների 6-րդ ծրագրում, խոստացավ նախարարը։

Արմեն Երիցյանը եղավ նաեւ Սարդարապատ համայնքում, որտեղ Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը խոշոր հողատեր է: Ունի  30 հա հողատարածք, որից 24 հեկտարը  խաղողի այգիներ են, մշակվում են խաղողի կանգուն և մեղրաբույր սորտերը, մնացածը տարբեր տեսակի պտղի այգիներ են: Խաղողի միջին բերքատվությունը մեկ հեկտարից 22-23տ է:

Ցուցադրել ավելի
Back to top button