Սպորտ

Արթուր Աբրահամը պաշտպանեց իր աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Երեկ կեսգիշերին գերմանական Հալլե քաղաքում տեղի ունեցավ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ թվով 4-րդ հանդիպումը: Այս մենամարտի 6-րդ ռաունդում Արթուր Աբրահամը նոկաուտի ենթարկեց Ռոբերտ Շտիգլիցին` պաշտպանելով սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը, տեղեկանում ենք Արթուր Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից:

Հիշեցնենք, որ այս հանդիպումից բացի Արթուր Աբրահամը և Ռոբերտ Շտիգլիցն արդեն 3 անգամ մենամարտել էին. առաջին անգամ հանդիպել են 2012թ. օգոստոսի 25-ին, Բեռլինի “O2 World” մարզապալատում: Այդ օրը Արթուր Աբրահամը, մրցավարների միաձայն որոշմամբ միավորների առավելությամբ հաղթեց` նվաճելով Շտիգլիցին պատկանող աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Հետո Աբրահամը ռեւանշի հնարավորություն տվեց Շտիգլիցին, եւ կորցրեց իր տիտղոսը երկրորդ մենամարտի ժամանակ: Մենամարտը կայացավ 2013 թ. մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի “Getec” մարզահամալիրում: Այս մենամարտում Աբրահամը երրորդ ռաունդում աչքի վնասվածք ստացավ, բժիշկը դադարեցրեց մարտը եւ Շտիգլիցը տեխնիկական նոկաուտով հաղթեց:

Բռնցքամարտիկների 3-րդ հանդիպումը կայացել է 2014 թ. մարտի 1-ին, գերմանական Մագդեբուրգ քաղաքի “Getec” մարզահամալիրում, որտեղ դարձյալ միավորների առավելությամբ հաջողության հասավ մեր հայրենակիցը:


Այսպիսով, նրանց հաշիվը 3:1 է:

Ցուցադրել ավելի
Back to top button