Հասարակություն

Հակառակորդը շուրջ 700 անգամ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 12-իցհուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ, որիընթացքում տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 11000 կրակոց:

Բացի հրադադարի  խախտման վերոնշյալ դեպքերից,շաբաթվա ընթացքում հակառակորդի օդուժըուսումնամարտական թռիչքներ է իրականացրելառաջնային գծից 10-15 կմ խորության վրա, որոնք ՊԲ հակաօդային պաշտպանությանուժերը ժամանակին հավաստանշել են և հետևել դրանց ուղերթին մինչև վայրէջք:

Արցախի օդային և ցամաքային սահմանները գտնվում են հանրապետությանզինված ուժերի լիակատար վերահսկողության տակ և դրանց նկատմամբ ցանկացածոտնձգություն հղի է անդառնալի հետևանքներով:

Ցուցադրել ավելի
Back to top button