Հասարակություն

Երեւանում բացվեց «Դաբլթրի-բայ Հիլթն» հյուրանոցը

alisagevorgyan
Երևանի նախկին հեծանվահրապարակի տարածքում այսօր բացվեց «Դաբլթրի-բայ Հիլթն» հյուրանոցը: Բացման արարողությանը ներկա էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շրջայց է կատարել նորաբաց հյուրանոցում, ծանոթացել իրականացված ներդրումներին, առաջարկվող ծառայությունների որակին: Կառուցապատումն իրականացրած իտալական «Ռենկո» ընկերության ներկայացուցիչները նախագահ Սարգսյանին ներկայացրել են նաև նախկին հեծանվահրապարակի  տարածքի զարգացման նախագիծը:

 

 

2009 թվականանին «Ռենկո» ընկերությունը  ՀՀ կառավարության հետ ստորագրեց  պետական-մասնավոր համագործակցության   առաջին պայմանագիրը, որը նախատեսում էր  Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից Թատերական հրապարակի տակ  ստորգետնյա ավտոկայանատեղիի և Իսակովի պողոտայում նոր հեծանվահրապարակի  կառուցումը:  Պայմանագրի շրջանակում  նախկին հեծանվահրապարակի տարածքը  Երևանի քաղաքապետարանի կողմից հանձնվեց  «Ռենկո» ընկերությանը ՝ սեփականության իրավունքով: Այսօր այս տարածքում բացվեց «Դաբլթրի-բայ Հիլթն» հյուրանոցը, որն առաջին և եզակի  Հիլթոնն է Հայաստանում: նորակառույց հյուրանոցը  միանում է Հիլթոնի համաշխարհային ցանցին, որը սփռված է աշխարհի 94 երկրներում: Հյուրանոցի գլխավոր կառավարիչ Մարկո Պալերմին է  ներկայացնում:

«Դաբլթրի –բայ-Հիլթն» հյուրանոցը  տրամադրում է  սպասարկման ծառայություններ, ինչպես նաև ընդարձակ, բարձրաոճ և հարմարավետ  սենյակներ գործարար և ժամանցային նպատակներով ճանապարհորդողների համար: 176 հյուրասենյակ, 2 բար, մեկ ռեստորն, հանդիպումների ութ սենյակ  և լիովին սարքավորված ֆիթնես կենտրոն: «Բեթլ քրավլ» զբոսաշրջային ընկերության տնօրեն  Մարինա Հովհաննիսյանի համոզմամբ՝ նորաբաց հյուրանոցը նոր խթան կհանդիսանա զբոսաշրջիկների հոսքը դեպի Հյաստան մեծացնելու համար:

«Ռենկո» ընկերությունն իտալական ճանաչված Ա ++ ճրատարապետական ընկերությանը պատվիրել էր մշակել բնապահպանական կայունությամբ օժտված  նախագիծ՝  նախկին հեծանվահրապարակի  մնացած հատվածի համար: Կանաչ տարածքներ, շատրվաններ, նախագիծը ներառում է  երեք առանձին շենքեր, որոնցից  մեկը նախատեսված է  գրասենյակային,  մյուս երկուսը՝  բնակելի տարածքների համար: «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի   Ռուբինիի խոսքով մշակվել է հիանալի մի նախագիծ, որն այս տարածքը կդարձնի բավականին հրապուրիչ:

Ռենկո ընկերությունը  նախատեսում է իրականացնել  ողջ նախագծի շինաշխատանքները հինգ տարվա ընթացքում՝ կատարելով 130-150 մլն եվրո ներդրում: Նորաբաց «Դաբլթրի-բայ Հիլթն» հյուրանոցի  ներդրումը կազմում է 35 մլն ԱՄՆ դոլար: Հյուրանոցի շահագործմամբ կստեղծվի շուրջ 200 աշխատատեղ:

Ցուցադրել ավելի
Back to top button