Քաղաքական

Դոնալդ Տուսկը Հայաստան կայցելի հուլիսի 20-ին

Հուլիսի 20-22-ը տարածաշրջանային այցով Հարավային Կովկաս կայցելի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Այցի շրջանակներում հուլիսի 20-ին Տուսկը կայցելի Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունից: 

Հաղորդագրության համաձայն, Եվրոպական խորհրդի նախագահը այցելելու է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ապա նախատեսվում է Դոնալդ Տուսկի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Դոնալդ Տուսկի և Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս, որին կհաջորդի ի պատիվ Եվրոպական խորհրդի նախագահի` ՀՀ նախագահի անունից տրվելիք աշխատանքային ճաշը:

Դոնալդ Տուսկը կհանդիպի նաեւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Դոնալդ Տուսկը Հայաստանից հետո կմեկնի Վրաստան, իսկ հուլիսի 22-ին` կլինի Ադրբեջանում:

Ցուցադրել ավելի
Back to top button