Հասարակություն

Արմավիրի մարզում մի շաբաթից կսկվի բանջարեղենի համատարած բերքահավաքը

satikisahakyan
Արմավիրի մարզում մի շաբաթից կսկվի բանջարեղենի համատարած բերքահավաքը: Հողի մշակներն այս տարի այնքան էլ չեն դժգոհում ոռոգման ջրից, սակայն համայնքներում դեռ կան հողատարածքներ, որոնք չեն մշակվում ոռոգման ջրի պատճառով:

 

Վաղարշապատի տարածքի Արտիմետ համայնքը տարածքում հայտնի է կարտոֆիլի մշակությամբ, քիչ չեն եղել նաև հացահատիկի ցանքատարածքները, որոնք այս տարի փոխարինվել են ձմերուկով: Արտիմետում  358,6 հա վարելահողից 196 հեկտարն այս տարի զբաղեցնում է ձմերուկի ցանքատարածքը:  Համայնքի ղեկավարի տեղակալ Մանվել Սահակյանը տեղեկացրեց, որ այն ավելացել է ի հաշիվ հացահատիկի ցանքատարածքների:

Աշնանացան ցորենի ցանքը 71 հա է: Նախորդ տարում Արտիմետեւմ  1 հա-ից ստացվել էր 4տ-5տ ցորեն, որը վաճառվել է մեկ կիլոգրամը 130 դրամով: Արտակ Գյոզալյանը ամեն տարի մշակում էր ցորեն ու կարտոֆիլ, սակայն այս տարի  հացահատիկը փոխարինել է ձմերուկով՝ այն նկատառումով, որ  ձմերուկից ստացված եկամուտն ավելի մեծ է: Ֆերմերն ասաց, որ  դաշտից ձմերուկի մեկ կիլոգրամը  60 դրամով  մեծածախ վաճառքի դեպքում էլ  օգուտ կունենա: Հարակից Առատաշեն գյուղում հիմնականում մշակում են բանջարեղեն՝ լոլիկ, պղպեղ, սոխ, ծաղկակաղամբ, ձմերուկ: Ոռոգման ջրի խնդիր չունեն, բավարար քանակությամբ է մատակարարվում, սակայն կան հողամասեր, որտեղ ցանքատարածքները ջրելուց հետո ջրահեռացման ցանց չկա, ինչ բացասաբար է ազդում բույսի աճի վրա: Հայրապետ Հակոբյանն  այս առումով  տարիներ շարունակ դժվարությունների առաջ է կանգնած, կամ բույսին քիչ ջուր պետք է տա, կամ էլ լիարժեք ոռոգելու նպատակով պետք է մարգերում ջուրը լճանա, ինչ կարող է հանգեցնել բույսի նեխմանը:

Տարիներ առաջ սավաղատարն այդ տարածքում գործել է, հողերի մասնավորեցումից հետո այն փակվել է և խնդրահարույց դարձել ոռոգման առումով:

Առատաշենում  մշակովի հողերի կողքին կա նաև անմշակ տարածություն, որի պատճառը ոռոգման ջրի պակասությունն է:

Ցուցադրել ավելի
Back to top button