Հասարակություն

Արթուր Աբրահամ-Ռոբերտ Շտիգլից մենամարտը՝ այսօր կեսգիշերին

Այսօր՝ հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, ժամը 00.20-ին Հայաստանի հանրային հեռուստատեսությամն կցուցադրվի հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ նրա մրցակից Ռոբերտ Շտիգլիցի մենամարտը:

Իսկ նախօրեին, գերմանական Հալլե քաղաքում, տեղի է ունեցել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ նրա մրցակից Ռոբերտ Շտիգլիցի կշռման արարողությունը:  Արթուր Աբրահամը կշռում է 76 կգ, Ռոբերտ Շտիգլիցը` 75,9 կգ:

Բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու համար, որը պատկանում է Արթուր Աբրահամին:

 

Ցուցադրել ավելի
Back to top button