Միջազգային

Այսօր Նելսոն Մանդելայի միջազգային օրն է

Նելսոն Մանդելայի միջազգային օրը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2009թ. նոյեմբերին և ամեն տարի նշվում է հուլիսի 18-ին: Միջազգային տոների օրացույցում նոր ամսաթիվը ներառվել է՝ ի նշան խաղաղության և ազատության գործում Աֆրիկայի նախկին նախագահի ունեցած ներդրումների:

Նելսոն Մանդելան Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահն է: Ապարտեիդի գոյության ժամանակաընթացքում նա եղել է մարդու իրավունքների համար պայքարի ամենահայտնի ակտիվիստներից մեկը, ինչի համար 26 տարի անցկացրել է բանտում: 1990թ. իրավապաշտպանը ազատ է արձակվել, իսկ 1993թ. արժանացել Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ հայտնում է Calend. ru-ն:

Ցուցադրել ավելի
Back to top button