Հասարակություն

Օգոստոսը խոստանում է շոգ լինել.օդերեւութաբան

sonahakobyan
Արձակուրդային  շրջանը յուրաքանչյուրը յուրովի է ընկալում, բայց որ հանգիստն անհրաժեշտ է յուաքանչյուրիս համար, անվիճելի է: Ի վերջո ճիշտ արձակուրդից է կախված նաև հետագա աշխատանքը, լրագրողների հետ զրույցում ասել է հոգեբան Սամվել Խուդոյանը: Թեպետ հանգիստը յուրաքանչյուրը յուրովի է պատկերացնում, հիմնականում այն պլանավորվում է ամառային շոգ օրերին: Ու թեև առաջիկա օրերին սպասվում է համեմատաբար զով եղանակ, օգոստոսը խոստանում է լինել շոգ ամիս, նորմայից քիչ տեղումներով, ասել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

 
Հուլիսյան շոգ օրերին այսօրվանից գալիս է փոխարինելու համեմատաբար զով եղանակը: Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը ներկայացնելով առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները՝ հայտնեց, որ զով եղանակը կպահպանվի մինչև ամսվա վերջ: Առաջիկա օրերին սպասվում են նույնիսկ տեղումներ, նշեց նա:

Ինչ վերաբերում է օգոստոսին, այն կլինի նորմային մոտ, տեղումները նորմայից ցածր, ջերմաստիճանը նորմայնից մի փաքր բարձր: Այնպես որ, ըստ կանխատեսումների, ամառը դեռ առջևում է և իզուր չէ, որ հասարակության մեծ մասը իր արձակուրդը պլանավորում է օգոստոսին: Օգոստոսին հանգստացողների թվում է նաև ինքը Զարուհի Պետրոսյանը:

Իրականում կարևոր չէ, թե որտեղ և երբ կկազմակերպվի հանգիստը, կարևորը՝ այն ծառայի իր նպատակին: Ի վերջո հանգիստը ոչ թե ժամանց է, այլ անհրաժեշտություն առաջին հերթին տվյալ մարդու առողջության համար, ասում է հոգեբան Սամվել Խուդոյանը:

Ի վերջո ճիշտ արձակուրդից է կախված նաև հետագա աշխատանքը: Եթե արձակուրդից  հետո կարոտած են վերադառնում աշխատանքի և ուսման, ուրեմն հանգիստը հաջողվել է: Իսկ եթե վերադարձից հետո ցանկություն չկա աշխատելու կամ սովորելու, արդեն ոչ լիարժեք հանգստի հետևանք է, ասում է հոգեբանը և կարծում, որ հանգիստը պետք է պլանավորել դեռ գարնանը:

Հոգեբանը նաև խորհուրդ է տալիս միանգամից օգտագործել ողջ արձակուրը և ոչ թե այն մասնատել: Մանսատելու դեպքում հանգիստը չի կարող լինել լիարժեք:

Ցուցադրել ավելի
Back to top button