Հասարակություն

«Փոքր օգնություն Հայաստանին».ամերիկացի բարերարի նվերը

Անանուն բարերարը օրերս մոտ 1.8 մլն դոլար է նվիրաբերել հայաստանյան երեք ոչ պետական կազմակերպություններին։ 600.000 հազարական դոլար ստացած ընկերություններն են՝ Armenia Tree Project (ATP, Հայաստան ծառատունկ ծրագիր), Armenian American Wellness Center (AAWC, Հայ-ամերիկյան առողջության կենտրոն) և Armenian EyeCare Project (AECP, Հայկական ակնաբուժության նախագիծ), հայտնում է asbarez.com-ը։

«Փոքր օգնություն Հայաստանին»՝ այսպես է հիմնավորել իր նվիրատվությունը անանուն բարերարը։ Նա պատմել է իր ընտանիքի անդամների մասին, ում հիշատակին էլ ցանկանում է անել իր նվիրատվությունը, հատկապես՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ։

«Սա ոչ միայն իմ, այլև իմ հայրիկի, մայրիկի և քույրիկի կողմից է»,- բացատրել է բարերարը։

Նա նշել է, որ իր ընտանիքի բոլոր անդամներն արդեն մահացել են. քույրը՝ Սիոնան, մահացել է նախորդ տարի սեպտեմբերին,Կալիֆոռնիայում գտնվող իրենց համեստ տանը։ Մայրը՝ Էլմասը, մահացել է 1982-ին, իսկ հայրը՝ Հարին, 1984-ին։

Հարին ԱՄՆ է գաղթել Խարբերդից ՝1912-ին՝ Հայոց ցեղասպանությունից առաջ, և հաստատվել է Վուսթեր քաղաքում։ «Նա միշտ գումար էր ուղարկում իր հայրիկին, ով գտնվում էր Խարբերդում։ Մի օր նրա գումար է հետ է գալիս և նա այլևս երբեք ոչինչի չի իմանում իր ընտանիքի մասին»,- պատմել է անանուն բարերարը։

Մայրը նույնպես ծնվել է Խարբերդում 1905-ին։ Իր քրոջ հետ նա մոտ 5 տարի անցկացրել է Խարբերդի Լյութերական մանկատանը, որտեղ սովորել է 3 լեզու և ասեղնագործություն։ Էլմասը տեղափոխվել է ԱՄՆ և մեկ տարի անց սկսել հաճախել դպրոց։ Նա քրոջ հետ տեղափոխվել է ԱՄՆ 1920-ին, երբ նրանց բարեկամուհին, ով այդ ժամանակ բնակվել է ԱՄՆ-ում, պարզել է, որ նրանք ողջ են մնացել Ցեղասպանությունից հետո։

Անանուն բարերարն ընդգրկված չէ հայկական համայնքում։ Նա կարդացել է այդ 3 ոչ պետական կազմակերպությունների  և նրանց մարդասիրական գործողությունների մասին, որոնք իրականացվում են Հայաստանում։ Եվ առողջական խնդիրների առաջացման պատճառով նա որոշել է իր ընտանիքի խնայողությունները նվիրաբերել այդ կազմակերպություններին։

«Ես ունեմ այն ամենն, ինչ անհրաժեշտ է ինձ՝ տուն, սնունդ և տաք անկողին։ Այժմ ես ցանկանում եմ օգնել իմ ժողովրդին՝ հայաստանցիներին»,- ասել է անանուն բարերարը։

 

Ցուցադրել ավելի
Back to top button