Հասարակություն

Տրանսպորտի թանկացման հարցը կրկին արդիակա՞ն

hasmikdilanyan
Հունիսի 19-ին խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց «Ակցիզային հարկի մասին»   օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունները: Օրինագիծը նախատեսում է բարձրացնել օղու, ծխախոտի, բենզինի, սեղմված գազի եւ դիզվառելիքի ակցիզային հարկերը։ Փոփոխությունները առաջարկվում է գործի դնել 2016թ. հունվարի 1-ից։  Առաջին անգամ  առաջարկվում է կիրառել սեղմված գազի ակցիզը, որը  1000 խ/մ-ի դիմաց կսահմանվի 8330 դրամ։  Յուրաքանչյուր խորանարդ մետրի հաշվարկով  վաճառվող գազը կթանկանա 8 դրամով:  Բացի այդ, օգոստոսի մեկից  մեր երկրում կբարձրանա նաև էլեկտրաէներգիայի սակագինը:  Բնակիչների համար  սակագնի ավելացված մասը կփոխհատուցի կառավարությունն այնքան ժամանակ,  մինչև ՀԷՑ-ում նախանշված աուդիտի արդյունքները պարզ լինեն: Օրենսդրական փոփոխություններն արդեն անհանգստությունների տեղիք են տվել: Երևանում այսօր ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն քննարկում էր կազմակերպել՝  մայրաքաղաքի տրանսպորտի թանկացման ու  ընդհանրապես երթուղային ցանցի բարելավման խնդրի շուրջ:

 

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը չի կարծում, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի  հետ կապված խնդիրները չափից ավելի սուր են:  Նա շարունակում է պնդել, եթե տրանսպորտի սակագինը  բարձրանա ու  դառնա ասենք 150 կամ 200 դրամ, ապա  երթուղայիններն ավելի մաքուր, վարորդներն  ավելի բարեկիրթ կդառնան, ավելին,  մեքենան վարելիս ծխախոտ չեն օգտագործի:

«Բնականաբար մշտական հսկողության տակ է: Եթե մենք հետ հայացք գցենք մի քանի տարի առաջվան, ապա 100  վարորդից 50-60 ծխում էին, օրվա ընթացքում 200 մեքենա կարող ենք ստուգել, դրանիցի միայն երկու-երեք վարորդ ծխի, այն էլ քաղաքի ծայրամասերում»:

Սանիտարական վիճակը ևս վերահսկում են, վստահեցնում է պաշոտնյան, իսկ  մեղմ ասած ոչ մաքուր երթուղայինների՝ տարիներով չմաքրած նստարանների  կեղտը, որոնք երբեմն հատկապես այս շոգ օրերին գարշահոտություն են առաջացնում հասարակական տըասնպորտում, սա ի դեպ , նկատելի է  հատկապես գազելներում, անձրևից  հետո  երբեմն չեն հասցնում մաքրել- արդարացումն է բերում:

Փորձագետների մի  մասը կարծում է, որ 2016թ  հունվաևրից Երևանու ակտիվանալու են տրանսպորտի սակագնի բարձրացման հետ կապված հարցերը: Անհանգստության պատճառը հետևյալն է, հունիսի 19-ին խորհրդարանն  առաջին ընթերցմամբ ընդունեց «Ակցիզային հարկի մասին»   օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունները: Օրինագիծը նախատեսում է բարձրացնել օղու, ծխախոտի, բենզինի, սեղմված գազի եւ դիզվառելիքի ակցիզային հարկերը։

Առաջին անգամ  առաջարկվում է կիրառել սեղմված գազի ակցիզը, որը  1000 խ/մ-ի դիմաց կսահմանվի 8330 դրամ։  Յուրաքանչյուր խորանարդ մետրի հաշվարկով  վաճառվող գազը կթանկանա 8 դրամով:  Բացի այդ,  գոստոսի մեկից  մեր երկրում կբարձրանա նաև էլեկտրաէներգիայի սակագինը:  Բնակիչների համար  սակագնի ավելացված մասը կփոխհատուցի կառավարությունն այնքան ժամանակ  մինչև ՀԷՑ-ում նախանշված աուդիտի արդյունքները պարզ կլինեն: ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ  Բագրատ Եսայանը մեզ հետ  զրույցում փոխանցեց իր անհանգստությունը մայրաքաղաքում  հասարակական տրանսպորտի սակագնի՝ հնարավոր բարձրացման  շուրջ:

Նա կարծում է, որ երթուղային ցանցի նման վիճակում շատ դժվար կլինի կանխարգելիչ քայլեր ձեռնարկել.«Ամբողջ խնդիրն այն է, որ մենք գտնում են,քանի որ նման վիճակում, որ գտնվում է Երևանի քաղաքային տրանսպորտը, երբ այն գտնվում է անհատ տնտեսվարողների  ձեռքում, հիմնականում բաժան-բաժան եղած, ամեն գիծ մեկ տնտեսվարող է սպասարկում, այդ  թանկացումը կանխելը շատ դժվար կլինի»:

Իսկ ես հավելեմ, որ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նշեց, որ այս պահի դրությամբ  մայրաքաղաքում տրանսպորտի սակագնի բաձրացման մասին ոչինչ չի կարող ասել, խոսակցություն, հայտեր ու  հիմնավորումներ  չկան, չգիտի նաև առաջարկվող փոփոխություններն արդյոք երկրորդ ընթերցմամբ կընդունվի, թե՞ ոչ:

Ցուցադրել ավելի
Back to top button