Միջազգային

Ստերլիգովի եւ նրա հայ փաստաբանի դեմ քրեական գործ է հարուցվել

Գերման Ստերլիգովի եւ նրա փաստաբան Արթուր Հայրապետովի դեմ քրեական գործ են հարուցել զրպարտության հոդվածով, «360Պոդմոսկովիե» հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է Հայրապետովը։

«Գերման Լվովիչի եւ իմ դեմ տրվել է մասնավոր բնույթի հայտարարություն։ Նման հայտարարությունը, երբ տրվում է դատարան, ապա ավտոմատ գործ է հարուցվում։ Զպարտության գործով, մասնավորապես, մեղադրվում են Ստերլիգովը եւ ես»,- ասել է նա։

Փաստաբանի խոսքով՝ դիմումատուն Իսրայելում բնակվող հեռավոր ազգականուհին է՝ Միլանա Գորենշտեյնը։ Դրանից բացի՝ Մոսկվայի Փաստաբանների պալատին է հանձնվել Հայրապետովին փաստաբանի կարգավիճակից զրկելու պահանջագիր։ Իսրայելական կողմի շահերը պաշտպանում է ադրբեջանցի հայտնի փաստաբան, որի անունը չի հրապարակվում, հայտնում է lenta.ru-ն։

Զրպարտության մեղադրանքի համար հիմք է դարձել Ստերլիգովի Լեռնային Ղարաբաղում տված հարցազրույցը։ Արցախում ռուս միլիարդատերը գնել է ջրաղաց, իսկ ահա Միլանա Գորնշտեյնը, որը իրավաբան, լրագրող, միջազգային իրավունքի եւ հակաահաբեկչության փորձագետ է, դիմել է ԼՂՀ գլխավոր դատախազություն։ Ըստ իսրայելցի իրավաբանի՝ ջրաղացն ունի պատմական արժեք եւ վաճառքի գործարքը հարցեր է առաջացնում։

Մամուլի ասուլիսում Գորնշտեյնի դիմումին վերաբերող հարցին ի պատասխան Ստերլիգովն ասել էր. «Իսկ իմ ջրաղացի հետ այդ սիրելի կինն ի՞նչ կապ ունի, նա չի՞ բացատրել։ Արթուր Հայրապետովն ասել է, որ նա խելագար է, սակայն ես չգիտեմ»։

Ստերլիգովի այս խոսքերն էլ դարձել են հայցի հիմքը։ «Ես նախեւառաջ պահանջ ունեմ Հայրապետովից։ Ես փոխհատուցում եմ պահանջում»,- Գորնշտեյնի խոսքերն է մեջբերում LifeNews- ը։

Ավելի վաղ՝ Ստերլիգովը ընտանիքի հետ շուտափույթ լքել էր Ռուսաստանը եւ հաստատվել Լեռնային Ղարաաղում։ Նրա ընտանիքի անդամներն այժմ էլ Արցախում են, սակայն միլարդատերը հիմա Մոսկվայում է։

Ցուցադրել ավելի
Back to top button