ԿարևորՔաղաքական

Սահմանադրական բարեփոխումներով՝ անվտանգության համար պատասխանատուն իշխող քաղաքական ուժն է (լրացված)

լրացվել է ժամը 17։58- ին

lusinevasilyan

Պատերազմական իրավիճակում զինված ուժերի գլխավոր հրամանատարը վարչապետն է, ոչ պատերազմական իրավիճակում՝  պաշտպանության նախարարը: Այս սահմանումն է  տրվել Սահմանադրության հայեցակարգի նոր նախագծում, որն օրերս  հրապարակվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը:   Հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանն ու Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են նախագծի հիմնական դրույթները: 

Պատերազմական իրավիճակներում զինված ուժերի գլխավոր հրամանատարը վարչապետն է, ոչ պատերազմական իրավիճակներում՝  պաշտպանության նախարարը,  զինված ուժերի ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է: Այս սահմանումն է տրվել Սահմանադրության հայեցակարգի նոր նախագծում, որն օրերս  հրապարակվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը: Հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանն ու Հրայր Թովմասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են նախագծի հիմնական դրույթները: Փաստաթուղթը երեկ քննարկվել է նաև ՀՀԿ խորհրդի նիստում: Արդյո° ք  նոր ձևակերպումները փարատել են անվտնագության  խնդիրներին առնչվող այն մտահոգությունները, որոնց մասին հանձնաժողովի անդամների հետ վերջին հանդիպման ժամանակ  խոսել էր հանրապետության նախագահը: Պատասխանելով հարցին՝ Վրադան Պողոսյանն ասել է, որ հիմնական մտահոգությունները փարատված են:

«Երեկվա նիստում քննարկվել է նաև այդ հարցը: Տպավություն էր, որ անվտանգության առումով այս փուլում լուրջ հակափաստարկներ չկան:  Նախագծով սահմանվել է, որ խաղաղ ժամանակներում  զինված ուժերը գտնվում են կառավարության կոլեկտիվ վերահսկողության տակ, այդ ժամանակահատվածում ԶՈՒ գլխավոր հրամանատարը պաշտպանության նախարարն  է: Մոդուսը փոխվում է պատրեազմական իրավիճակներում. այդ ժամանակ գլխավոր հրամանատրը վարչապետն է»:

Հիշեցնենք, նախագիծը կառավարման խորհրդարանական համակարգ է նախատեսում: ԱԺ-ն ընտրվելու է համամասնական ընտրակարգով, 5 տարի ժամկետով,  կազմված է լինելու  առնվազն 101 պատգամավորից:  Նախագահի պաշտոնավարման ժամկետը 7 տարի  է։ Ի տարբերություն գործող Սահմանադրության ՝ նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն 1 անգամ, նա պաշտոնավարման ընթացքում չի կարող կուսկացության անդամ լինել: Հետաքրքիր նորամուծություն է հանրապետության նախագհի ոչ թե ուղիղ ընտրություններով, այլ ընտրիչների կողմից ընտրվելու առաջարկը:  Ըստ հայեցակարգի ՝ ընտրիչների ժողովը կազմված է լինելու Ազգային ժողովի պատգամավորներից և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից:

Ցուցադրել ավելի
Back to top button