ՀասարակությունՑեղասպանություն 100

Հայոց ցեղասպանության դատապարտումը հարավկորեացի պատգամավորը մարդկության պարտքն է համարում

arminegevorgyan
Մարդկությունը պետք է հիշի և դատապարտի Հայոց ցեղասպանությունը, որպեսզի ապագայում նման ողբերգություններն այլևս չկրկնվեն: Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հարավային Կորեայի խորհրդարանի պատգամավոր, Հայաստան-Հարավային Կորեա միջխորհրդարանական բարեկամական խմբի կորեական պատվիրակության ղեկավար Նո Յոնգ Մինը: Իսկ հայաստանյան պատվիրակության ղեկավար Սամվել Ֆարմանյանը հույս ունի, որ Հարավային Կորեայի խորհրդարանը մասնակցություն կունենա «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» միջազգային պլատֆորմի ձևավորման և հետագա աշխատանքներում: 

 

Հայաստան-Կորեա միջխորհրդարանական բարեկամական խմբի հայաստանյան պատվիրակության ղեկավար ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ԱԺ- ում կորեական  պատվիրակության   անդամներին հետ շրջայց են կատարում նիստերի դահլիճում  ու կորեական պատվիրակության անդամներին նիստերի ընթացակարգից որոշ տեղեկություններ փոխանցում  կորեացի գործընկերներին, մասնավորապես՝ քվեարկության կարգի մասին: Կորեացի պատգամավորնեը հետաքրքրությամբ լսում էին հայ պատվիրակության ղեկավարին, նրանցից մեկը նստեց առաջին շարքում ու նկատեց, որ իրենց երկրում, եթե պատգամավորը մեծ պատիվ է վայելում, ԱԺ-ում վերջին շարքերում է նստում:

Բանն այն է, որ ԱԺ նիստերի դալիճը վերանորգվել է Կորեայի հանարապետության միջազգային գործակալություն ջանքերով: Սակայն մի շրջայց կատարելը երկու երկրների  պատվիրակները հանդես են գալիս համատեղ ասուլիսով: Հայաստանյան պատվիրակության  ղեկավար Սամվել Ֆարմանյանը շնորհակալություն է  հայտնում  հարավկորեացի պատգամավորներին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ այցելելու համար:

Եվ տեղեկացնում, որ Հայաստանի Ազգային ժողովը ցանկանում է ստեղծել «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության» միջազգային պլատֆորմ, որն իր ջանքերը պետք է ուղղի կոնսոլիդացնելու համաշխարհային հանրության ջանքերը՝ ապագայում նման ողբերգությունների կրկնությունը բացառելու համար: Ֆարմանյանը կրկին շնորհակալություն է հայտնում կորեական պատվիրակության ղեկավար Նո Յոնգ Մինին՝ Հարավային Կորեայում Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման և մարդկության դեմ գործած այդ հանցանքի դատապարտմանն ուղղված ջանքերի համար:

Պատգամավորը տեղեկացնում է, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը, Նո Յոնգ Մինը շատ լավ գիտի հայ ժողովրդի պատմությունը, ով  հեղինակն է մի շատ կարևոր աշխատության՝ «Ժամանակակից ողբերգություններ» խորագրով, որի առաջին գլուխը նվիրված է Հայոց ցեղասպանությանը: Նո Յոնգ Մինն էլ ասաց, որ շատ են ցավում հայերի համար, որոնք վերապրել են եղեռնն ու անելանելի վիճակում են հայտնվել այդ ժամանակ. «Մեր պարտքն է այնպես անել, որ նման պատմությունները չկրկնվեն»:

«Մենք վերջին անգամ Հայաստանում եղել էինք երեք տարի առաջ, և շատ ուրախ ենք, որ հենց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին կրկին այցելել ենք Հայաստան: Մենք շատ լավ գիտենք  հայ ժողովրդի պատմությունը, գիտենք  որ Հայաստանը երկար դարերի պատմություն և հարուստ մշակութային ժառանգություն ունի:

Պետք է ասեմ, որ Կորեան էլ ունի երկար և դաժան պատմություն: Կորեայում ընդունված արտահայտություն կա՝ «Նույն ցավն ունեցողները միմյանց լավ են հասկանում»: Եվ նաև կարծիք կա, որ նույն ցավն ունեցողները կարող են օգնել միմյանց: Ես կարծում եմ, որ մեր պատմությունները շատ նման են, ուստի մենք կարող ենք սերտորեն համագործակցել թե՛ տնտեսության, թե՛ մշակույթի ոլորտներում»:

Հանդիպման ավարտին Սամվել Ֆարմանյանը նշում է, որ Կորեայի Հանրապետության կողմից ռեզիդենտ դեսպանության հիմնումը Հայաստանում կարող է նոր էջ բացել մեր հարաբերություններում:

Ցուցադրել ավելի
Back to top button