Միջազգային

Գերմանիայի խորհրդարանը համաձայնեց օգնություն տրամադրել Աթենքին՝ վերջին անգամ

Գերմանիայի խորհրդարանը հավանություն է տվել կառավարությանը՝ Հունաստանի օգնության երրորդ փաթեթի շուրջ բանակցություններ սկսելու  համար։ Կողմ է քվեարկել 439 պատգամավոր։

Ավելի վաղ՝ կանցլեր Անգելա Մերկելը կոչ էր արել Բունդեստագին՝ աջակցել Աթենքին հատկացվելիք օգնությանը։ Գերմանիան Հունաստանի ամենախոշոր վարկատուն է։

Կանցլեր Մերկելը եւ ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն ընդգծել են, որ սա կլինի օգնության վերջին փաթեթը, որը Հունաստանը կստանա Գերմանիայից։

Հունաստանին նոր ֆինանսական աջակցություն տրամադրելու ծրագիրը դժգոհություն է առաջացրել Մերկելի ղեկավարած քրիստոնեա- ժողովրդավարական միությունում։

Ընդդիմադիր ձախերի առաջնորդ Գրեգոր Գիզին էլ խորհրդարանում հայտարարել է, որ Մերկելը «վտանգում է միասնական Եվրոպայի գաղափարները»։

Ցուցադրել ավելի
Back to top button