Մշակույթ

Այսօր Տիգրան Համասյանի ծննդյան օրն է

Այսօր Տիգրան Համասյանի ծննդյան օրն է: Տաղանդավոր ջազային երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին, քաղաք Գյումրիում։ Դեռ մանուկ հասակից շատ է սիրել երաժշտությունը։ Եվ այդ հետաքրքրությունը նրա մոտ երկու տարեկանից է ծագել։ Երաժշտական գործիքները նրան ավելի էին գերում, քան խաղալիքները։ Յոթ տարեկանում ավելի է արտահայտվում նրա սերը ջազի նկատմամբ։ Եվ նրա կարևորագույն զբաղմունքներից մեկը ջազ լսելն էր։

Նրա ծնողները տեղափոխվում են Երևան, և նա ավելի մեծ հնարավորություն է ունենում երաժշտությամբ լրջորեն զբաղվելու համար։ Նա ժամեր էր հատկացնում ջազին, և փորձում գտնել իրեն ավելի սրտամոտը։ Շուտով նա ինքը սկսում է ստեղծագործել։ Ինչքան մեծանում էր, այնքան մեծանում էր նրա սերն ու վարպետությունը։

Եվ փառատոններից մեկի ժամանակ ֆրանսիացի ջազային դաշնակահար Ստեփան Կոչոյանը այնքան էր տպավորվել տղայի հրաշալի նվագից, որ հաջորդ տարի հրավիրում է Ֆրանսիա տարբեր համերգների մասնակցելու։ Ֆրանսիայում նա մեծ հաջողությունների է հասնում, և արժանանում հանդիսատեսի համակրանքին։

Ցուցադրել ավելի
Back to top button