ԿարևորՀասարակություն

Ս. Օհանյան. Ռուսական վարկով ձեռք բերվող սպառազինությունը զսպման մեխանիզմների ձևավորման համար է

arminegevorgyan

ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանն, այսօր Հանրապետական կենտրոնական զինվորական հավաքակայանում անդրադառնալով զենք գնելու նպատակով Ռուսաստանի կողմից տրամադրվող 200 մլն ԱՄՆ դոլարի վարկին,նշել է, որ  այդ խնդիրը արծարծվել է միջազգային հանդիպումների ժամանակ, քննարկվել է ՀՀ Ազգային ժողովում և հավանության է արժանացել:

Նախարարն նաեւ նշել է, որ ժամանակացույց կա, ըստ որի ՌԴ համապատասխան ձեռնարկություններում սպառազինությունները պետք է պատրաստվեն և ներմուծվեն Հայաստան: Բացի այդ՝  կան զինատեսակներ, որոնք արդեն իսկ պատրաստ են:

Արմավիրի  մարզից Հայոց բանակ զորակոչվող 18- ամյա   Մյասնիկ Ղևոնդյանին հարցս զարմանալի է  թվում. այն է, թեոր զորամասում կցանկանար ծառայել: Ասում է՝ կարևորը թշմանուն մոտիկ լինեմ:

Ընկերներից լսել է, որ սահմանի մոտ ծառայությունն ավելի հետաքրքիր է անցնում: Մյասնիկի խոսքով՝ սահմանի մոտ կանգնած զինվորն էլ ավելի  մեծ պարտքի զգացում ունի ու գիտակցում է  կյանքի բոլոր դժվարությունները:

Մայիսյան գյուղից մեկ այլ նորակոչիկ՝  Վարդան  Խաչատրանն էլ  ասում է,որ  շատ մարտական է տրամադրված ու ամբողջովին գիտակցում է, թե իր առջև ինչ խնդիր է դրված: Վարդանի համար նույնպես կարևոր չէ, թե որ զորամասում կծառայի ,կարևորը՝ լավ մակարդակով պահի  մեր երկիրը ու թշմանին ոտնձգություն չկատարի:

Մի փոքր ուշ արդեն Կենտրոնական զինվորական   հավաքակայանում  նորակոչիկներին  միանում է պաշտպանության  նախարար  Սեյրան Օհանյանը, ով զրուցելով նորակոչիկների հետ ասում է. «Գուցե զարմանալի կթվա, բայց բանակային կյանքը տղամարդու կյանքի ամենահեշտ փուլն է»։

Իսկ արդեն  հավաքակայանի շենքի  ներսում նորակոչիկների ծնողներն են  ու բարեկամները, ովքեր նախարարի հետ միասին  հետևում են վիճակահությունը: Նրանք հուզված  ու սրտատրոփ սպասում են, թե իրենց տղան որ զորամասի համարը կհանի:

Լարվածոթւյունը թուլացնելու համար նախարար  Սեյրան Օհանյանը դիմում է ծնողներին. «Որպես պաշտպանության նախարար  և Զինված ուժերը  համալրող` հաշվենք, որ ես ծնողի դերում եմ նաև  ու նաև հրամատարների հետ ընդունողի դերում եմ : Զինծված  ուժերի համալրումը մեր պետական կարևորագույն ծրագրերից մեկն է: Մենք պետք է ամեն ինչ անենք , որ ամեն ինչ արդար լինի: Ինձ համար սկզբունք է ,որ ցանկացած զորակոչիկ, ցանկացած զինված ուժերը համլրող անձ  չպետք է վաճառքի առարկա դառնա, ու կոոռուպցիոն ռիսկերը պետք է հավասարեցենք զրոյի,որը կարող ենք անեն ծնողների աջակցությամբ»:

Նշեմ նաեւ այս զորակոչի նորամուծության մասին։ Մեկ օր առաջ՝ մինչեւ Կենտրոնական զինվորական  հավաքակայան ժամանելը, նորակոչիկներն այցելում են  տվյալ մարզի պատմամշակությային վայրեր, իսկ արդեն Երևանում՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Պատմության և Հայոց ցեղասապանությաւն ինստիտուտ թանգարաններ, ինչպես նաև Եռաբլուր:

Նախարար Սեյրան Օհանյանը անդրադարձավ նաև սահմանային լարվածությանը: «Սահմանային իրադրությունը վերահսկելի է, կրակոցների թիվը բավականին նվազել է, իսկ Զինված ուժերի բոլոր զորամասերի հրամանատարներն իրենց ենթակաների հետ ամեն ինչ անում են, որ իրադրությունը չլարվի եւ պահպանվի հրադադարի ռեժիմը: Շփման գծում մեր տղաները հաստատակամ են: Մերթընդմերթ կրակոցներ են լինում, սակայն եթե դրանք նշանացուցված են, համարժեք պատասխան են ստանում, հակառակ պարագայում՝ ոչ»:

Նախարար Սեյրան Օհայնաը անդրադառանում է նաև  զենք գնելու նպատակով Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված 200 մլն դոլար արտոնյալ վարկին՝ասելով ,որ այդ խնդիրը արծարծվել է տարբեր առիթներով,  քննարկվել է ԱԺ-ում, հավանություն է տրվել և համապատասխան համագործակցության շնորհիվ է, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ՌԴ ղեկավարության հետ հասել է այդ պայմանավորվածությանը:

Զինատեսակները ընտրված են, ճշգրտումներ կատարվում են: Դրանք ժամանակակից են, ավելի շատ պաշտպանողական և նաև կանխարգելիչ են։ «Դրանք հիմք են ստեղծելու զսպման մեխանիզմների ձևավորման համար»,- ասաց նախարարը։

Անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի Զինված ուժերում անցկացվող զորավարժություններին ու արվող հայտարարություններին՝ նախարարն ընդգծեց՝ մենք չպետք է լուրջ ուշադրություն դարձնենք տարբեր տիպի միջոցառումներին ու հայտարարություններին, որոնք պլանային են և կարող են նաև արտապլանային լինել.

Նրա խոսքով՝ այսօրվա իրադարձություններն իրենց մեջ ոչ մի մտահոգություն չեն պարունակում։ «Մենք մեր առջև դրված խնդիրներն առօրյա ռեժիմով իրականացնում ենք»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button