Հասարակություն

ՍԴ դիմած պատգամավորներն ու «Դեմ եմ»- ը դժգոհ են ՍԴ որոշումից

sonahakobyanhasmikdilanyan

Կուտակային կենսաթոշակի օրենքի սահմանադրականությա մասին ՍԴ որոշմանն են այսօր անդրադարձել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի իրավաբան Մերի Խաչատրյանը, «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Դավիթ Խաժակյանն ու Մանե Թանդիլյանը: Նրանք իրենց դժգոհությունն են հայտնել ինչպես ՍԴ որոշման ընթացակարգի, այնպես էլ որոշման վերաբերյալ: Արծվիկ Մինասյանը ներկայացրել է իրենց կողմից ներկայացված դիմումում առկա հարցերը և նշել , որ դատաքննության գրավոր ընթացակարգի արդյունքում իրենց առաջադրած դրույթները խմբագրվել են, իսկ մոտեցումները՝ աղավաղվել: ՍԴ որոշման վերաբերյալ իրենց դժգոհությունն են հայտնել նաև «Դեմ եմ» նախաձեռնության անդամները և հավաստիացրել, որ պայքարը շարունակելու են միջազգային ատյաններում։

Ցուցադրել ավելի
Back to top button