Միջազգային

Պուտինի խոսնակն ամուսնանում է

Ռուս գեղասահորդ, օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկան տեղեկացրել է, որ օգոստոսի մեկին ամուսնանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հետ: «Ամեն ինչ զարմանալի ստացվեց, որովհետեւ նման բան չպետք է տեղի ունենար: Ես բավական երկար դիմադրում էի՝ հասկանալով հարցի բարդության աստիճանը՝ ընտանիք, երեք երեխա, եւ ընդհանրապես այդ ամենն ահավոր է: Եթե անկեղծ լինեմ, Պեսկովը սկզբում ինձ դուր չի եկել, պարզապես շփվում էինք, ռեստորան գնում, կարծում էի՝ «ընկերներ ենք»: Բայց նա ինձ գրավեց իր վայելչությամբ եւ համառությամբ»,-գրում է Р-Спортը:

 

Ցուցադրել ավելի
Back to top button