Միջազգային

Հարկադրված «այո».Հունաստանն ընդառաջեց վարկատուներին

Հունաստանի խորհրդարանն ընդունել է բարփոխումների փաթեթը, որն անհրաժեշտ է վարկատուներից ավելի քան 80 միլիարդ եվրոյի օժանդակություն ստանալու համար: Ինչպես գրում է vesti.ru-ն, փաթեթին կողմ է քվեարկել 229 պատգամավոր, այդ թվում, բազմաթիվ ընդդիմադիր պատգամավորներ, դեմ՝ 64-ը, այդ թվում, իշխող Սիրիզա դաշինքից:

«Ես ողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա»,- հայտարարել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը՝ հավելելով« որ հպարտ է, քանի որ իրենց պայքարը հանուն ժողովրդի էր, որը, անշուշտ, իր պտուղները կունենա: «Այժմ Եվրոպայում պայքար է գնում ոչ թե փոքրիկ Հունաստանի, այլ՝ ընդհանրապես եվրոպական ապագայի համար: Մենք չենք հավատում այդ պայմանագրին, սակայն ստիպված ենք կյանքի կոչեն այն: Մենք կարող ենք անել ավելին անարդարությունը վերականգնելու համար», ասել է Ցիպրասը:

Բարեփոխումների փաթեթով նախատեսվում է հարկերի բարձրացում և մի շարք ծախսերի կրճատում, որի դիմաց Հունաստանը կստանա մոտ 90 միլիարդ եվրոյի օգնություն:

 

Ցուցադրել ավելի
Back to top button