Հասարակություն

Ինչու նաիրիտցիները չեն վստահում իշխանություններին. Գորիկ Հակոբյանի բացատրությունը

hasmikdilanyan
Նաիրիտցիները չեն վստահում իշխանություններին, հայտարարության հեղինակը Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանինն է, հայտարարության վայրն էլ՝ կառավարության  նիստերի դահլիճը:  Գործադիրի այսօրվա նիստի սկզբում բարձրաստիճան պաշտոնյաները փորձել են հասկանալ, թե ինչու են Նաիրիտ գործարարնի արդեն նախկին աշխատակիցները շարունակում հավաքվել ու նստացույցեր կազմակերպել: Ի դեպ, նաիրիտցիներն այսօր էլ են հավաքվել  գործադիրի շենքի առջև: Նիստում հանձնարարականներ են ստացել  ՏՄՊՊՀ նախագահը, էկոնոմիկայի նախարարն ու քաղաքացիական ավիացիայի վարչության պետը, ովքեր մոտ երկու շաբաթվա ըթնացքում  միասին պետք է  ուսումնասիրեն ավիափոխադրումների շուկան: Գործադիրը որոշել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել ադրբեջանական դիվերսիան կանխելիս զոհված զինծառայող Զորիկ Գևորգյանի ընտանիքին:

 

Երկու շաբաթվա ընթացքում ՏՄՊՊՀ նախագահը, էկոնոմիկայի նախարարն ու քաղաքացիական ավիացիայի վարչության պետը միասին պետք է  ուսումնասիրեն ավիափոխադրումների շուկան:  Պետք է ուսումնասիրել թե գների, թե ուղղությունների, թե թռիչքների ժամկետները, ինչպես նաև բանակցեն  այն ընկերությունների հետ, որոնք գիշերային թռիչքներ են իրականացնու: Սա վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականն է: Հնարավորության սահմաններում գուցե այդ  թռիչքները  տեղափոխեվեն ցերեկվա ժամերին, քանի որ դա անհարմարություն է ստեղծում զբոսաշրջիկների համար:  Առավոտյան հինգին Երևան ժամանող  զբոսաշրջիկը  մինչև կեսօր պետք է փնտրի, թե որտեղ է անցկացնելու ժամանակը և վճարի հյուրանոցի համար:

Լուծում են ստանում քաղաքացիների  բնակարանային խնդիրները

Կառավարության նիստի օրակարգից,  գործադիրը որոշեց  ֆինանսական աջակցություն ցուցաբերել ադրբեջանական դիվերսիան կանխելիս զոհված զինծառայող Զորիկ Գևորգյանի ընտանիքին: Այս ընտանիքը, տեղեկացնեմ,  բնակարաննի կարիք ունի: 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին  Պաշտպանության նախարարությանը 2015 թվականի ինն ամսում կհատկացվի 4 մլն դրամ: Գումարը փոխանցվելու է զոհված զինվորի հորը՝ Ժիրայր Գևորգյանին: Զորիկ Գևորգյանը զոհվել է 2014 թվականի օգոստոսի 1­-ի լույս 2-ի գիշերը՝ ղարաբաղա­ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի իրականացրած հետախուզադիվերսիոն գործողության ժամանակ՝ կանխելով հակառակորդի դիվերսիոն հարձակումը:

Սահմանվել են գազատարների անվտանգության գոտիները

Մեկ այլ որոշմամբ էլ  հաստատվեցին գազատարների անվտանգության նոր պահանջները, պարզեցվեցին ուսանողների համար ուսումնական վարկերի արտոնությունները :  Այս նպատակով, գործադիրը հավանություն տվեց իր նախորդ որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու նախագծին: ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանի պարզաբանմամբ, թե նախկինում վարկը տրամադրվում էր անընդմեջ 4 տրանշով, ապա հիմա նախատեսվում է դրանք տրամադրել նաև ընդմիջումներով, այն դեպքում, եթե ուսանողը ժամանակավորապես ընդհատում է ուսումը, օրինակ, երեխայի խնամքի համար կամ այլ աղբյուրներից ստացած կրթաթոշակի շնորհիվ ինքն է վճարում իր ուսման վարձը։ Պետական և մասնավոր ԲՈՒՀ­-երի ուսանողները պետության սուբսիդավորմամբ կարող են 10 տարով մինչեւ 1.8 մլն դրամի չափ արտոնյալ պայմաններով վարկ ստանալ:

Կբարձրացվի դիաբետով հիվանդ երեխաների բուժման որակը

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի փոխանցմամբ, Հայաստանում  գրանցված  է շուրջ  80 հազար  շաքարային դիաբետ ունեցող հիվանդ, նրանցից 13 հազարը   ինսուլին են ստանում:  Ոլորտի պատասխանատուի խոսքով, պետական  միջոցներով  կառավարությունն  ապահովել է  ամենաբարձր որակի ինսուլինի  հարյուր տոկոսանոց  ծածկույթ: Ֆրանսիական հակադիաբետիկ հաբերը      հուլիսի մեկից  կառավաության որոշման  համաձայն, տրամադրվում են  հիվանդներին:  Այժմ քննարկվում է մանկակական դիաբետի հարցը:  Ի դեպ, շաքարային դիաբետով հիվանդ  450 երեխա է  Հայաստանում գրանցված, 177 երիտասարդ էլ  17-21 տարեկան են : Նախարարը տեղակցրեց, որ առաջիկայում ինսուլինի կարիք ունեցող դպրոցահասակա երեխաներին գրիչներ կբաժանվեն , որոնք նաև ներարկիչներ են:  Ներարկումը հնարավոր կլինի կատարել  կարող է վերնաշապիկի վրայից՝ առանց լրացուցիչ բարդությունների:

Ցուցադրել ավելի
Back to top button