Մշակույթ

Ժայռապատկերների թվագրումը բարդ գործընթաց է. գիտնական

aidaavetisyan
Հայ-անգլիական գիտահետազոտական արշավախումբն 2008 թվականից Սյունիքի մարզի Ծղուկի լեռներում ուսումնասիրում է ժայռապատկերները: Ուսումնասիրությունների առաջին փուլն ավարտվել է, այժմ իրականացվում են  երկրորդ փուլի աշխատանքները, որոնց ընթացքում երկրաբանները կիրականացնեն շերտագրական ուսումնասիրություններ և ճշգրիտ հասակագրում կատարելու համար  փորձաքննության կուղարկվեն` քարից վերցված փորձանմուշներ:

Կաքավաձորում իրականացվող աշխատանքները ավարտվել են, արդյուքներն ուղարկվել են Ճապոնիա, սակայն հստակ չէ,  թե երբ կլինեն արդյուքները: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանի խոսքով՝ ժայռապատկերների թվագրումը բարդ գործընթաց է և գիտնականների միջև այս առումով վեճերը շատ են:

«Մեծ վեճ կա գիտնականների միջև, այդ պատկերները ստեղծել է անատոմիապես ս ժամանակակից մարդը՝  հոմոսափիենսը, թե այլք: Վեճեր կան, որ դրանք չեն ունեցել գունային ընկալում: Մեզ մոտ Հայաստանում նոր են սկսել հասակագրման աշխատանքները և մենք ինքներս փնտրտուքների մեջ ենք: Ինչ որ մեթոդներ են փորձվում ստեղծել, որոնցով  կարողանանաք հասակագրել: Ինչ որ հաջողություններ կան, հիմա նոր տվյալների ենք սպասում, կլինեն, բայց ամեն դեպքում դա խնդրահարույց է»:  

Ցուցադրել ավելի
Back to top button