Միջազգային

Թուրքական ռազմական օդուժը խախտել է Հունաստանի սահանը, ծավալվել է օդային «մարտ»

Թուրքական ռազմական չորս ինքնաթիռներ երեկ երեկոյան խախտել են Հունաստանի օդային սահմանը։ Նրանց որսացել են հունական կործանիչները եւ սկսվել է վիրտուալ օդային մարտ, այսօր հայտնել է Աթենքի նորությունների գործակալությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը Իմիա կղզին, որի նկատմամբ Թուրքիան նկրտումներ ունի, ուղղաթիով շրջել է։ Նա նաեւ եղել է 19 տարի առաջ օդային աղետի զոհ դարձած հույն սպաների զոհվելու վայրում եւ ծաղիկներ դրել նրանց հիշատակին։ Սրան ի պատասխան՝ Թուրքիան օդ է բարձրացրել չորս կործանիչներ՝ հույն նախարարի ուղղաթիռը որսալու համար եւ հատել Հունաստանի սահմանը։ Ի պատասխան՝  Հունաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ընդառաջ են գնացել նրանց։

Արձանագրվել է Էգեյան ծովի հյուսիսային մասում հունական սահմանի խախտման երեք փորձ, նաեւ թուրքական ռազմական մի ուղղաթիռ է խախտել սահմանը, հայտնում է www.utro.ru- ն։
«Մարտն» այնքան լուրջ ու երկարատեւ է եղել, որ Հունաստանը որոշել է օդ բարձրացնել եւս մեկ կործանիչ, սակայն թուրքական ինքնաթիռները շրջվել են եւ վերադարձել իրենց ռազմակայան։

Ցուցադրել ավելի
Back to top button