Քաղաքական

Արցախի օդային տարածքը խախտելու դեպքում ԼՂՀ ՀՕՊ ուժերը կվերացնեն Ադրբեջանի օդային թիրախները.ԼՂՀ ՊԲ

ԼՂ-ի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքները, որոնք իրականացվում են առաջնային գծից 10-ից 15 կմ խորության վրա: Ըստ հաղորդագրության՝ Արցախի Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ուժերը ժամանակին հավաստանշում են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և աչալրջորեն հետևում դրանց ուղերթին:

«Պաշտպանության բանակի հրամանատարությունը զգուշացնում է, որ Արցախի օդային տարածքը խախտելու դեպքում հանրապետության Հակաօդային պաշտպանության ուժերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հակառակորդի օդային թիրախները վերացնելու ուղղությամբ: Արցախի երկինքն անվտանգ է և անընդհատ գտնվում է հակաօդային պաշտպանության ուժերի վերահսկողության տակ»,–ասվում է ԼՂ-ի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Ցուցադրել ավելի
Back to top button