Տնտեսական

Արդեն հնարավորություն ունենք վճարել նաիրիտցիների գումարը. Երվանդ Զախարյան

hasmikdilanyan
Ինչո՞ւ են նաիրտիցները կրկին դժգոհ հայրենի կառավարությունից: Հարցի պատասխանը կառավարության նիստի սկզբում փորձել է ստանալ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, քանի որ, նրա խոսքով, իրենք նաիրիտցիներին տված խոստումը կատարել են: Կառավարության ղեկավարի հանձնարարականով էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը պարզաբանումներ է ներկայացրել: Հիշեցնենք՝ ավելի վաղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել մինչև հուլիսի 15-ը վճարել նաիրիտցիների կուտակված աշխատավարձերի պարտքը, որը կազմում է մոտ 5 մլրդ 310 մլն դրամ: «Այսօր մենք արդեն հնարավորություն ունենք վճարել այդ գումարը»,-ասել է նախարարը՝ նշելով, որ մի շարք աշխատակիցներ, սակայն, անհանգստացած են, քանի որ կարծում են, թե իրենց աշխատավարձերը սխալ են հաշվարվել: Այդ ուղղությամբ այժմ աշխատանքներ են կատարվում: Զախարյանի խոսքով, առաջիկա օրերին այդ հարցը կլուծվի:

«Հարցը հետևյալն է՝ մի շարք աշխատակացիների անունից դժգոհությունների ու բողոքի գրություններ էին գրվել իմ անունով և գործարանի բաժնետիրական ընկերության տնօրենի անունով՝ աշխատավարձի սխալ հաշվարկի հետ կապված: Այժմ ուսումնասիրություններ են կատարվում այդ աշխատավարձի ճշտումների ուղղությամբ: Իմ կարծիքով՝ մեկ-երկու օրերի ընթացքում, երևի այսօր-վաղը այդ աշխատանքները կավարտվեն: Որոշակի վճպարումների հետ կապված փասաթղթային ձևակերպումներ են, ձևն արդեն մշակվել է: Այսօրվանից գործընթացն սկսվում է: Մեր առաջարկությունը հետևյալն է, որովհետև դա որոշակի ժամանակ է պահանջում բոլոր փաստաթղթային ձևակերպումները կատարելու համար, յուրաքանչյուր խմբաքանակ հենց որ պատրաստ լինի ձևակերպումները, դրանք վճարեն: Այսինքն՝ վճարումները կարող են ձգվել տասը-տասնհինգ օր»:

Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը նաև փոխանցել է, որ աշխատակիցները ցանկանում են աշխատավարձը միանգամից ստանալ: «Այս դեպքում նրանք ստիպված են լինելու մոտ 15 օր սպասել»,-պարզաբանել է նախարարը: Սակայն, նրա պատասխանից դժգոհել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Շատ բարդ գործ ընտրեցիք: Խոսքը նրանում է, որ ուղղակի փաստաթղթերը, ովքեր դժգոհություն ունեն, պարզաբանման անհրաժեշտություն կա, իրենք ասում են՝ բոլորն ավարտեն գործընթացը, մեր բոլորի գումարը միանգամից վճարեն»:

Վարչապետի ու էներգետիկայի ու բնական պաշարների զրույցին նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանն է միացել, ով պարզաբանել է, թե ինչու են նաիրիտցիները ցանակնում աշխատավարձը միանգամից ստանալ:

«Երեկ հավաքվածների թիվը մոտ 500 էր, և քիչ չէր: Միակ առաջարկությունը սա է, որ՝ ուզում ենք փողն ստանալ միանգամից, բոլորով: Ինչի՞ համար: Մտածում են, որ դուք կվճարեք ինչ-որ 200 հոգու և փողը կվերջանա: Չկա վստահություն մեր իշխանությունների նկատմամբ, ասում են՝ կհասնեք 25-ը, կասեք փող չկա: Ով կարո՞ղ է ասի, որ բոլորը կստանան: Պետք է տալ գարանտիա, որ մինչև ամսվա վերջ բոլորը կստանան, համոզված եղեք, որ էլ չեն հավաքի: Օրինակ՝ վաղը գալու են էստեղ՝ կառավարություն»:

Երվանդ Զախարյանը կառավարական ամբիոնից հայտարարել է, որ եթե կոլեկտիվի անդամները պատրաստակամ են մինչև ամսվա վերջ սպասել, ապա կառավարությունը միանգամից կվճարի բոլոր աշխատավարձերը: Իսկ նրանք, ովքեր ցանկանում են այժմ ստանալ, պատրաստ են նաև այս ընթացքում կատարել վճարումները: «Մենք համաձայն ենք երկու տարբերակին էլ»,- ասել է Երվանդ Զախարյանը, իսկ վարչապետն էլ հավելել է. «թող իրենք որոշեն, մեզ ասեն»:

Նաիրիտ գործարանի աշխատակիցները  կրկին հստակեցումների կարիք ունեն: Աշխատակիցները այժմ պայմանագրեր են կնքելու, որով հրաժարվում են տույժ-տուգանքներ ստանալուց: Նրանք երաշխիքներ են պահանջում ու պնդում են՝ աշխատավարձը միասին են ստանալու, իսկ թե ինչու են այդպես որոշել, ներկայացնում է գործարանի նախկին մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը.

«Այսօր հաշվի վրա դիցուք կա երկու կամ երեք միլիոն դրամ փող, ինքը ուզում է մի մասին էդ փողը տա, էդ մասին մեջտեղից հանի, մի տասը օր հետո էլի մեջտեղից կհանի, այստեղ կհայտնվի տասը հոգի մարդ: Այդ խնդիրը ինքը չի դրել, մենք ենք դրել, ասել ենք, եթե գումար ես տալիս, ու չես կարողանում շաբաթ օրը վճարես միանգամից ամբողջությամբ,  ոչինչ մենք չորս տարի սպասել ենք, տասը օր էլ կսպասենք: Բայց  գումարը պիտի փոխանցվի ամբողջությամբ բոլորին: Եթե մնաց քիչ մարդ, իրենց կարող են ուղղակի մատների վրա պտտացնել, այսօր վաղն անել: Գորիկ Հակոբյանը տարօրինակորեն ճիշտ բաներ է ասել, ես իր ասածը չեմ լսել, կլսեմ ու կողջունեմ»:

Ցուցադրել ավելի
Back to top button