Քաղաքական

Այսօր ՍԴ բարեփոխումների հարցը այլեւս արդիական չէ.Արսեն Մկրտչյան

hasmikdilanyan
«Սահմանադրության նախագծի նախնական տարբերակը դրվել է հանրային քննարկման և յուրաքանչյուր ոք կարող է ներկայացնել իր կարծիքը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե տարբեր կարծիքներով հասարակությունը դուրս է մղված պետական կառավարումից:

«Սահմանադրության փոփոխության մասին բազմաթիվ կարծիքներ հնչել են, և այսօր այդ հարցը արդիական չէ: Նախագիծը դրված է հանրային քննարկման և յուրաքանչյուր ոք կարող է կարծիք ներկայացնել: Բոլոր դիտարկումները կամփոփվեն և կներկայացվեն մասնագիտական հանձնաժողովին»,- ասել է Մկրտչյանը:

Միաժամանակ, փոխնախարարը նաև տեղեկացրել է,  որ տեղեկություններ չունի, թե ինչու է աշխատանքից ազատման դիմում ներկայացրել արդեն նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button