Մշակույթ

Հայկական համայնապատկերի այս տարվա անունները. «Ոսկե ծիրան»

alisagevorgyan
Ամառային Երևանը շարունակում է վայելել  «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շուրջ ստեղծված հրաշալի կինոմթնոլորտը: Հարյուրավոր ֆիլմեր,  ծանոթ ու անծանոթ կինոդեմքեր աշխարհի տարբեր երկրներից, հանդիպումներ նաև հայ ռեժիսորների հետ: «Ռադիոլուր»-ն այսօր անդրադարձել է փառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթին մասնակցող՝ ֆրանսիահայ ռեժիսոր Լևոն Մինասյանի «Սանդվիչ կզղու մարդը» և Գագիկ Մադոյանի «Ճանապարհ»  ֆիլմերին:

 

 

12-ամյա Լիոն միայնակ մոր միակ զավակն է և դպրոցում ստանում է առաջադրանք` նկարագրել իր հոր ծննդավայրը: Խնդիրն այն է, որ նա երբեք  չի տեսել հորը: Շուտով Լիոն պարզում է, որ հայրը ծնունդով  Հարավային օվկիանոսի մի  կորած-մոլորած ու  անբնակ կղզուց է, որը զվարճալի անուն ունի՝ Սանդվիչ: Որոշելով  գտնել հորը՝ տղան երկար ու վտանգավոր ճանապարհորդություն է սկսում դեպի Սանդվիչ կղզի:

sandvich

«Սանդվիչ կզղու մարդը» . ֆրանսիահայ ռեժիսոր  Լևոն Մինասյանի ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթում:

Լևոն Մինասյանը ծնվել է Գյումրիում, սովորել Երևանի գեղարվեստա-թատերական  ինստիտուտում, որը սակայն, չի ավարտել: Կրթությունը շարունակել ու ավարտել է Փարիզի կինոկրթության համալսարանը: Ֆրանսիայում երկար ժամաակ զբաղվել է պրոդյուսերական աշխատանքով, բայց ի վերջո եկել է եզրահանգման, որ իր կոչումը սեփական ֆիլմերի ստեղծումն է:  «Սանդվիչ կզղու մարդը» ֆիլմը Լևոն Մինասյանի  8-րդ  աշխատանքն է: Սերժ Ավետիքյանի հետ միասին նա նկարահանել է երկու ֆիլմ ՝ նվիրված 88-ի երկրաշարժին: Առաջինի՝ «Սև սպիտակի» նկարահանումները կատարվել են Գյումրիում 88-ի դեկտեմբերի 7-ին, երկրոդը՝ տասը տարի անց նույն օրը, նույն քաղաքում: «Այսօր էլ եթե նկարեի Գյումրիի մասին, ցավոք, շատ բան փոխված չէր լինի»,-ասում է ծագումով գյումրեցի ֆրանսիահայ ռեժիսորը:

 

Ռեժիսորը Հայաստանում լուսավոր կետ է հայտնաբել: Դա «Ոսկե ծիրան» կինոփառոտնն է: Նրա բնորոշմամաբ՝ անկրկնելի, անսպասելի, անգամ անհույս մի երևույթ հայկական կինոյի համար, որը 12 տարի արդեն իրականություն դարձած երազ է:

«Ոսկե ծիրանի» ոգեշնչման շնորհիվ էր նաև, որ համազգային թատրոնի դերասան Գագիկ Մադոյանը վարակվեց ֆիլմ նկարելու գաղափարով: 2014-ին ստեղծված ու ոսկե ծիրանի հայկական համայնապատկեր մրցույթում ներկայացված նրա ֆիլմը կոչվում է «Ճանապարհ»:
road

Պատմությունը  մի կնոջ մասին է, որն ուզում է  ցած նետվել կամրջից: Այդ պահին նրան է մոտենում  մի անօթևան ու խնդրում  իրեն թողնել ունցվածքը:  Հանդիպումը փրկում է կնոջ կյանքը: «Արվեստագետի կյանքը Հայաստանում ընդհանրապես բարդ է, բայց դերասանի համեմատ ռեժիսորի խնդիրն ավելի բարդ է»,-խոստովանում է արդեն երկու դերերեն էլ փորձած  Գագիկ Մադոյանը:

«Հայստանում ֆիլմ ստեղծելը բարդ գործ է, բայց ֆիլմեր , այդուամենայնիվ , ստեղծվում են»,-ասում է երիտասարդ ռեժիսորը: Ինչ վերաբերում է «Ոսկե ծիրան» կինոփառոտնին. ի թիվս փառատոնի՝ մի շարք արժանիքների, ընդգծում է՝  Հայաստանը լուրջ կինոդիտող է ձեռք բերում:

Ցուցադրել ավելի
Back to top button