Մշակույթ

Հայազգի Գեւորգ Դավիթյանին նշանակել են Ստամբուլի օպերայի ղեկավար

Ստամբուլի օպերայի եւ բալետի թատրոնի երգչախմբի ղեկավար Գեւորգ Դավիթյանը նշանակվել է Օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն, հայտնում է news.am- ը՝ վկայակոչելով Ստամբուլի «Ակոս» թերթին։

Գեւորգ Դավիթյանը ծնվել է 1968-ին՝ Ստամբուլում։ 1996-ին ավարտել է Սինան ճարտարապետի անվան համալսարանին կից կոնսերվատորիայի օպերայի բաժինը։ 1998-ին հաջող հանձնել է քննությունները եւ ընդունվել Ստամբուլի օպերայի եւ բալետի թատրոնի երգչախումբ՝ որպես մենակատար։

Որպես երգչախմբի ղեկավար եւ մենակատար, համերգներով է հանդես եկել աշխարհի մի շարք քաղաքներում։

Ցուցադրել ավելի
Back to top button